Գերմանիայում գնացքի ուղեւորների վրա հարձակված աֆղանի սենյակում ԻՊ-ի դրոշ են գտել
МЕЖДУНАРОДНОЕԳերմանացի քննիչներն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ինքնանշեն դրոշ են գտել այն սենյակում, որտեղ ապրում Էր Աֆղանստանից փախստականը, որը Գերմանիայի հարավում կացնով հարձակվել Է գնացքի ուղեւորների վրա:
Այս մասին հայտնել Է Բավարիայի Ֆեդերալ Երկրամասի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը, հաղորդել Է Reuters լրատվական գործակալությունը: Հարձակումը կատարվել Է հուլիսի 18-ի երեկոյան Գերմանիայի Թրոյխթլինգենից Վյուրցբուրգ մեկնող մերձքաղաքային գնացքում: Վերջին տվյալներով՝ տուժել Է առնվազն 15 մարդ:
Հանցագործություն կատարելուց հետո հարձակվողը փորձել Է փախչել, բայց ոչնչացվել Է ոստիկանության կողմից: DPA գործակալության տվյալներով՝ որոշ տուժածների վիճակը գնահատվում Է որպես լուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



