Ереван, 18.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանի ամենամեծ կրծքեր ունեցող 21-ամյա մոդել Անչոկի բաց ֆոտոշարքը

ФОТО

Blognews.am-ը գրում է.

Մոդել, դերասանուհի Աննա Վանեցյանը՝ նույն ինքը Անչոկը, իր հայտնիությունը ձեռք բերեց համացանցի շնորհիվ: Նրա բաց և համարձակ տեսքը հետաքրքրություն է առաջացնում տղաների շրջանում, բայց քննադատություններից էլ հեռու չի մնում: Անչոկը 21 տարեկան է, ապրել է ծնողներից հեռու, իսկ 14 տարեկանից սկսել է աշխատել: Օրերս նա լուսանկարվել է

BlogNews.am-ի համար և պատասխանել մի քանի հարցերի: 

- Գիտեմ, որ հիմա նկարահանվում ես սերիալում: Ինչպե՞ս ստացվեց: Արդյո՞ք քեզ ընտրեցին տեսքի, թե՞ դերասանական հմտություններիդ համար:

- Շատ վաղուց եմ սկսել նկարահանվել. Հեռուստատեսությունը ինձ շատ հարազատ, ունեցել եմ փորձ գովադներում, ֆիլմերում անգամ ռուսկան գեղարվեստական ֆիլմերում ունեցել եմ էպիզոդիկ դեր: Սերիալներում նկարահանվելու միշտ մերժել եմ, բայց այս անգամ համաձայնվեցի նախ որ իմ մտերիմ ընկերն է պրոդյուսերը, բացի դա շատ հավանեցի սերիալի գաղափարը:

- Սերիալում կան հանբույրի և բաց տեսարանները: Հեշտ համաձայվեցի՞ր այդ տեսարաններին:

- Ես իմ աշխատանքին լիարժեք եմ նվիրվում: Ես համարձակ տեսարաններին այդքան էլ դեմ չեմ, որովհետև եթե դերասան ես, եթե պրոֆեսիանոլ ես, ապա պետք է դա էլ անես: Բացասական կերպար եմ մարմնավորում.  Ես սիրահար զույգեր եմ բաժանում, թմրանյութեր եմ օգտագործում, որը հետո արդարացվում է, քանի որ վատ կյանքով եմ ապրում:  

- Հոնորարներդ բարձր ե՞ն

- Ֆիքսված գումար չունեմ, բայց ամեն դեպքում ես հաշվի եմ առնում նախագծի որակը: Եթե լինի անորակ բան, բայց ինձ առաջարկեն աստղաբաշխական գումարներ, ես կհրաժարվում եմ: Հեռուստադիտողը ոչ թե քո գրպանի պարունակությունն է տեսնում, այլ քո արած աշխատանքը: Ես կարող եմ նույնիսկ անվճար նկարահանվել, եթե նախագիծը լավը լինի: 

- Ասացիր որ խաղում ես սիրահար զույգերին բաժանողի կերպարում, ասում են իրական կյանքում էլ այդ համբավն ունես: Այդպես է՞:  

- Բնականաբար նման խոսակցություններ կան, բայց ավելի սարսափելի բաներ են խոսում: Ես նորմալ եմ վերաբերվում նման խոսակցություններին, իմ ընկերները գիտեն՝ ով եմ, իսկ պարզապես ծանոթներին՝ ոչինչ չունեմ ապացուցելու: Իմ լուսանկարների տակ շատ մեկանաբանություններ են գրում, բայց երբ փորձում եմ նայել, թե ովքեր են՝ բոլորը կեղծ էջերով են: Այսինք մարդիկ փորձում են ինքնահաստատվել:  

- Քեզ սկսեցին ճանաչել համացանցի միջոցով՝ քո համարձակ և բաց լուսանկարների շնորհիվ:    

- Այո, կա նման բան, ինձ սկզբում այդպես սկսեցին ճանաչել մինչև մոդելային և կինոյ բնագավառում հայտվնելը: Ավելի շատ հայտնի եմ դարձել ինստագրամով, բայց ես միշտ ասում եմ, որ երբեք ՓՌ-ով չեմ զբաղվել և դրա կարիքը չունեմ: Ես ունեմ շատ հետևորդներ. պարզապես ես միշտ անկեղծ եմ եղել մարդկանց հետ: Մարդիկ կամ ինձ սիրուն են կամ ատում, այլ տարբերակ չկա, ինչը ինձ դուր գալիս է, քանի որ նետրալ դիրքը ես չեմ կարողանում հասկանալ:

- Քո ինստագրամի էջում հաճախ են արական սեռի ներկայացուցիչներ հայտվում, որոնց հետ գրկախառնված ես լինում: Նրանցից մեկն էլ մի քիչ կարծես երկար մնաց քո էջում և թվում էր՝ դու գտել ես քո կեսին:  Ո՞ւր կորավ այդ տղամարդը և արդյո՞ք տղամարդիկ այդքան շուտ են հայտնվում քո կյանքում և անհետանում:

- Ոչ, շուտ չեն հայտնվում և կորում: Ես իմ տեսակով այնպիսին եմ, որ շուտ չեմ սիրահարվում, բայց երբ սիրահարվում եմ ամբողջ սրտով նվիրվում եմ: Ինչ վերաբերվում է այդ երիտասարդին, ասեմ, որ պարզապես չստացվեց: Կոնֆլիկտ չի եղել, պազարապես հասուն մարդկանց պես որոշեցինք, որ ավելի լավ է բաժանվենք: Նա ապրում էր Հայասանից դուրս և այդ հեռավորությունը մենք չկարողացանք հաղթահարել: 

- Այսինքն չկարողացա՞ք փրկել ձեր համաբերությունները:

- Տվյալ դեպքում ոչ, որովհետև արդեն խանդի տեսարաններ էին լինում: Նա ապրում էր շատ հեռու և ուշ-ուշ էր գալիս, իսկ հեռավորության վրա հարաբերություններ կառուցելը բարդ է:

- Ցանկացած բաժանվում վրադ ծանր է անդրադառնում, թե սառը մարդ ես:

- Ոչ, սառը մարդ չեմ, ես ավելի շատ իմ ընկերներին եմ բարձր դասում, քանի այն մարդուն ով իմ անձնականն է: Միգուցե դեռ չի եղել այն մարդը, ով ամեն ինչից վեր կլինի իմ համար, բայց ամեն դեպքում, ես ամեն ինչին ռեալ եմ նայում: Ես չեմ ապրում երազներով, ինչը պետք է լինի՝ կլինի: 

- Ինչ-որ նախագծեր ունե՞ս, որոնք իրակացման փուլում են: 

- Չեմ ուզում փակագծերը բացել, բայց ունեմ նախագծեր որոնք շուտով կիրականան: Ես ունեմ կարգախոս «I can and I will» այն դաջվածքի տեսքով է,  այն ինձ միշտ ուժե է տալիս, երբ ես կոտվրում եմ:

- Դաջվածքներդ ինչ պատմություն ունե՞ն

- Երեք դաջվածք ունեմ: Դաջվածքները ինձ համար մեծ նշանակություն ունեն, ես չեմ սիրում աննպատակ ծաղիկներ անել, պետք է շատ իմաստով լինի, որ ես չհոգնեմ և պետք է չտեսնեմ: «I can and I will» այս դաջվածքն եմ արել. այս բառերը իմ մեջ եղել եմ դեռ վաղուց, փոքր ժամանակ բնակաբար չէի կարող դաջվածք անել, և երբ որոշեցի որ պետք է ունենամ իմ առաջին դաջվածքը, որոշեցիր որ սա պետք է անեմ: Մյուսը թեևիս խաչն է, որի մասին այնքան էլ չեմ սիրում խոսել, այն միշտ ինձ հետ է, իսկ երրորդն էլ վիզիս է՝ անվանս առաջին տառն է: 

- Պատրաստվո՞ւմ ես ավելացնել քանակը

- Այո, բայց ուզում եմ վզիս դաջվածքը փոխեմ, որը մի քիչ հնացել է: Դու գիտես նաև որ ես նկարում եմ, և իմ աշխատանքներից մեկը կլինի իմ մարմնին:

- Քո դաջվածքները, քո տեսքը, բաց հագուստը, երևացող կազմավածքն ամեն դեպքում աչք են զարնում: Սովոր ե՞ս միշտ հասարակության ուշադրության կենտրոնում լինել: 

- Գիտես չեմ մտածում մի բան անել, որ գրավեմ հանրությանը և ուշադրություն կենտրոնում լինեմ: Ես տանից դուրս գալուց առաջ նայում եմ հայելու մեջ, և եթե ինքս ինձ դուր չեմ գալիս՝ հաստատ ոչ մեկին դուր չեմ գա: Իհարկե տղաների կողմից մեկնաբանություններ լինում են, որոնց ես բացարձակ ուշադրություն չեմ դարձնում, թե լավ, թե վատ անտեսում եմ:

- Ասում են նաև, որ վիրահատել ես քիթդ, շրթունքներդ, կուրծքդ: Իրականում այդպես է՞: 

- Մի անգամ մի մարդ ասաց, որտե՞ղ ես ոտքերդ վիրահատել, ինձ համար դա նորություն էր, քանի որ : Նորմալ եմ տանում, ասեմ որ կուրծքս և շուրթերս բնական են, իսկ քիթս վիրահատել եմ շնչառական խնդիրների պատճառով, բայց տեսքի առումով էսթետիկ շտկումներ ևս արվել են: Բնականաբար ես դեմ չեմ պլատստիկ վիրահատությունների:

- Սկսել ես նաև հագուստի դիզայնով զբաղվե՞լ 

- Ես ավարտել եմ Գեղարվեստի ինստիտուտը, երբ փոքր էի արդեն գիտեի, որ դառնալու եմ դիզայներ, այդպես էլ եղավ: Հետո ընդունվեցի Թերլեմեզյան և հասկացա, որ ճիշտ որոշում եմ կայացրել: Ես առանց նկարելու կյանք չունեմ, չեմ պատկերացնում որ մի օր արթնանամ և մատիտը ձեռքիս չլինի: Ես իմ էմոցիաներն արտահայտում եմ միայն նկարելու միջոցով: Շուտով ես կբացեմ իմ ֆեյշն ստուդիոն, որտեղ կլիեն իմ արտադրած հագուստը: Դիզայներ-մոդելավորողը կլինեմ ես, իսկ մասնագետները կկարեն հագուստը: Իմ հագուստները հագնելու են նրանք, ովքեր գոնե մի քիչ նմանություն ունեն ինձ:

- Ֆինանսապես քեզ անկախ զգում ե՞ս

- Այո, ոչ միայն այսօր, այլ շատ վաղուց, քանի որ ես միայն իմ ուժերով և աշխատանքով եմ գումար վաստակում: Երբ առաջին կուրսում էի «Ռոսիա» տոնավաճառում կար տարոսիկների խանութ, որտեղ դասից հետո գնում էի տարոսիկներ էի պատրաստում: Հետո մի քանի օֆիսներում համակարգչային դիզայներ եմ աշխատել, բայց հետո հասկացել եմ, որ իմ գլխին շեֆ պետք է չլինի:

- Ընկերներուհիներ ունե՞ս

- Գիտես ես դեմ եմ ընկերուհի ասվածին, առհասարակ «ուհի» վերջավորությունը չեմ սիրում: Երբ ինձ ասում են դու ինչ մասնագիտություն ունես ասում եմ նկարիչ եմ, չեմ ասում նկարչուհի եմ: Ընկերներ ունեմ, որոնց մեջ կան նաև աղջիկներ, բայց նրանց չեմ ուզում ասել ընկերուհիներ:

- Ինչո՞ւ, որովհետև ընկերուհիների մեջ հաճախ ե՞ն լինում տարաձայնություններ: 

- Գիտես, ես եմ իմ լավագույն ընկերը, քանի որ իմ բնավորությունը իրականում ոչ մեկ ինձանից լավ չգիտի: Երբ բոլորն ասում են գեղեցիկ աղջիկ է, մի քիչ ազատ, դա իմ մի կողմն է, իսկ մյուս կողմիս մասին նույնիսկ իմ մտերիմ ընկերները չգիտեն: Երբեմն ես նեղվում եմ  որ չգիտեմ ինչի ես միշտ ուրիշներին հասկանում եմ, բայց ինձ ոչ:  Համակերպվել եմ դրա հետ, բայց առաջ ծանր էի տանում:

- Փաստորեն քեզ ազատ մարդ ե՞ս համարում

- Ես տեսքով երևացող եմ, և անկեղծ ասած առանձնապես շատ բան չեմ անում երևալու համար: Կարող են տաս աղջիկ կարմիր շրթներկ քսեն և նրանց մեջ միայն ես երևամ: Երբ մի քիչ կարճ եմ հագնում, մի քիչ բաց, դա ինձ համար դեռ չափանիշ չէ ազատության: 

- Ամեն դեպքում ի՞նչ են մարդիկ  քո մասին խոսում

- Մի քանի օր առաջ ականջիս հասավ, որ ես շուտով դատվելու եմ: Դա շատ ծիծաղելի էր ինձ համար: Այդպես էլ չկարողացա ճշտեմ,  թե ինչի համար եմ դատվելու: Նման խոսակցություններ շատ են լինում, առաջ մտածում էի տեսնես ինչի են մարդիկ խոսում, բայց հիմա միևնույն է:

- Ուզում ես ասել, որ «չուզողներդ» շատ ե՞ն

- Ոչ թե շատ, այլ շատ-շատ են:

- Իսկ ինչ աղջկական նախասիրություններ ունե՞ս

-  Բնականաբար շատ աղջիկների նման ես էլ սիրում եմ գնումներ անել: Դե սրճարանների մասին չեմ խոսում, սիրում եմ երբ հավաքվում ենք, բայց ամեն դեպքում ինձ համար առաջնայինը աշխատանքն է:

- Այսինքն կարիերյաի հետ կապված շատ պլաններ ունես

Այո, ես կարիերիստ եմ, նույնիսկ դա է շատ խանգարում որ անձնականս կառուցեմ, որովհետև միշտ ընտրություն է լինում, իսկ այդ ժամանակ ես ընտրում եմ աշխատանքս: Ես երբեմն նեղվում եմ, երբ օրերն անցնում են իսկ ես դեռ ոչ մի բան չեմ հասցրել անել: Մտածում եմ, որ կծերանամ և ոչինչ չեմ հասցնի անել: Այս տարիների ընթացքում շատ-շատ են եղել ամուսնության առաջարկներ, բայց հասկացել եմ, որ ժամանակը չէ: Ես չեմ կարող լինել տնային տնտեսուհի, բայց երազեմ մոդելային կարիերայի մասին:

- Այսինքն մայր կարգավիճակում քեզ դեռ չե՞ս պատկերացնում

- Կարծում եմ, ես լավ մայր կլինեմ: Ես տղա երեխա եմ սիրում, դա գալիս է երևի նրանից որ ես միշտ ուզել եմ եղբայր ունենալ, բայց ամեն ինչ իր ժամանակին: 

- Իսկ ունե՞ս նոր առաջարկներ

- Առաջարկներ շատ-շատ են լինում, բայց կարծում եմ պետք է մի բանի վրա կենտրոնանալ: Ես շատ կարևոր առաջարկ եմ ունեցել  «Վիկտորիա սիքրեթ»-ի փարիզյան մասնաճյուղից: Համարյան երկու տարի առաջ էր, երբ ուղարկեցի հայտ և չէի սպասում,  որ կպատասխանեն: Մեկ տարի հետո ինձ պատասխանեցին, որ հրավիրում են Փարիզ: Ես մերժեցի, նրա համար որ չեմ պատկերացնում ինչպես կապրեմ դրսում: Ես չեմ պատերացնում ինձ, ընկերներիցս հեռու:  

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Վարսահարդար՝ Աստղիկ Մելքոնյան

Դիմահարդարներ՝ Պալոմա և Դինա

При поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян