«Արի տուն» ծրագրի մասնակիցներն այցելել են ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկը
ОБЩЕСТВОՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի տասնյակ ներկայացուցիչներ այցելել են ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայության ընթացքին, հայ զինվորի առօրյային:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամասում նախապես բացազատված ուսումնական կետերում զինծառայողները «Արի տուն» ծրագրի մասնակիցներին բացատրել են մարտական հերթապահության անցկացում, ներկայացրել զենքերի գործածման կարգը, մանրամասնել զինվորական ծառայության նրբություններն ու իրենց առջեւ դրված խնդիրները:
Զորամասի ակումբում հյուրերն ու զինվորական անձնակազմը դիտել են թատերական ներկայացում, որին հաջորդել են հայրենասիրական երգերի կատարումները:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



