Ереван, 17.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Միջազգային հանրության անարդյունք կոչերն Ալիևին

АНАЛИТИКА

Նախորդ շաբաթ Ադրբեջանը միջազգային մամուլում հերթական անգամ հայտնվեց միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում իրավապաշտպանների ու լրագրողների նկատմամբ կիրառվող կտտանքների ու խոշտանգումների պատճառով:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման, իսկ նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի, այդ թվում՝ անշարժ գույքի բռնագրավմամբ։ Սրան հաջորդեց նաև լրագրող Ռասիմ Ալիևի սպանությունը, որի մանրամասներն մինչ օրս ամբողջությամբ չեն բացահայտվել:

Միջազգային հանրությունը՝ հանձինս միջազգային կազմակերպությունների, անմասն չմնաց Ադրբեջանում ծավալվող իրադարձություններին: ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Եվրոպայի Խորհուրդը, ԵԱՀԿ-ն և ԵԽԽՎ-ն խստորեն քննադատել են Յունուսների ազատազրկումը:

ԱՄՆ-ի պետքարտուղարությունն իր հայտարարության մեջ խիստ քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպաններ Յունուսների դատավճիռն ու պահանջել է անհապաղ ազատ արձակել նրանց՝ նշելով, որ դա բխում է Ադրբեջանի շահերից՝ միջազգային պարտավորությունները կատարելու և իրենց քաղաքացիների իրավունքներն ապահովելու համար, և կարևոր քայլ է՝ բարգավաճ ու կայուն ապագա կառուցելու ճանապարհին: Պետքարտուղարությունը նաև անհանգտացած է դատական գործընթացի ժամանակ թույլ տրված խախտումներով, և հատկապես՝ իրավապաշտպանների առողջությամբ:

Մեծ Բրիտանիայի՝ եվրոպական հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնը ևս խոր մտահոգություն է հայտնել Յունուսների դատավարության առնչությամբ` նշելով, որ դատական գործի որոշ կողմեր, որոնք նկատել են մեր դիտորդները, հիմքեր են տալիս ասելու, որ դատավճիռը քաղաքական դրդապատճառներ ունի։ Լիդինգթոնը հանդիպումների ընթացքում պարբերաբար բարձրաձայնում է Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր վիճակի վերաբերյալ հարցը:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը քննադատել է լրագրող Ալիևի սպանությունը՝ Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով ամեն ինչ անել երկրում ներքին երկխոսությունը և վստահությունը քաղաքացիական հասարակության և իշխանությունների միջև վերականգնելու հարցում:

ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միատովիչը ևս քննադատել Ալիևի սպանությունը, և իր անհանգստությունն արտահայտող համապատասխան նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ հավելելով, որ Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ իրավիճակը օրըստօրե վատթարանում է:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Անն Բրասերն իր անհանգստությունն է հայտնել Յունուսների ազատազրկման վերաբերյալ տեղեկատվության հետ կապված: ԵԽԽՎ-ն բազմիցս կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել քաղբանտարկյալների նկատմամբ կիրառվող դաժանություններն ու ձերբակալությունները, սակայն Ադրբեջանում իրավիճակը ընդհանրապես չի փոխվում:

ԵՄ Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին անդրադարձել է ադրբեջանցի իրավապաշտպանների`Յունուսների դատավճռին ու նշել, որ դատավճիռը հաստատում է Ադրբեջանի` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների չպահպանելու միտումը: ԵՄ-ն ևս կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Յունուսներին:

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նույնպես անդրադարձել է Ադրբեջանում լրագրողների հանդեպ տեղի ունեցող իրավիճակին՝ նշելով, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակությունը ծայրահեղ ճնշված է:
Վաղուց արդեն գատնիք չէ, որ Ադրբեջանում լրագրողներն ու իրավապաշտպանները շարունակաբար ծայրահեղ վախի միջավայրում են գտնվում: Նրանք պարբերաբար բերման են ենթարկվում և ապրում են սպառնալիքների մթնոլորտում, իսկ Ալիևի ակնառու բռնապետական վարչակազմը «թքած ունի» միջազգային հանրության կոչերի ու հորդորների վրա:

Նարինե Մեհրաբյան

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank