Աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու չորս միջոց
ЛАЙФNEWS.am STYLE- ը գրում է.
1. Պարկինսոնի օրենք
Համաձայն Պարկինսոնի օրենքի՝ աշխատանքը խլում է դրա կատարմանը հատկացված ամբողջ ժամանակը։ Այսինքն՝ եթե գործատուն հանձնարարում է մեկ ամսում կատարել մի աշխատանք, որը կարելի է ավարտին հասցնել մեկ շաբաթում, ապա աշխատողը անպայման այն կանի մեկ ամսում՝ դժվարացնելով եւ երկարացնելով աշխատանքն կատարելու գործընթացը։ Նա չի կենտրոնանա էական եւ հիմնական խնդրի լուծման վրա եւ ժամանակը արդյունավետ չի օգտագործի։ Իսկ եթե սահմանված ժամկետը լինի մեկ շաբաթ, նա կկենտրոնանա իր գործի վրա եւ արդյունավետ կկատարի այն։
2. 80/20-ի օրենքը
Պարետոյի կամ 80/20-ի օրենքը նշանակում է՝ 20% ջանք եւ 80% արդյունք, իսկ ուժերի մնացած 80%-ը տալիս են 20%-ի արդյունք։ Օրինակ՝ պարտադիր չէ մառանը կամ նկուղը ամեն օր մաքրել, քանի որ դրանք այնքան էլ հաճախ չեն օգտագործվում, իսկ խոհանոցը կամ լոգարանը ամեն օրյա մաքրության կարիք ունեն։ Այսպիսով, ձեր բնակարանում սենյակների 20%-ն են պահանջում ձեր ուշադրության եւ ջանքերի 80%-ը։ Այս դեպքում տունը մաքրելու խնդիրն ավելի արդյունավետ կլուծվի։
3.Հաջորդող գործողություններ
Այս կանոնի հիմքում աշխատանքի բաժանումն ու հաջորդող գործողությանը անցնելն է։ Օրինակ՝ եթե պետք է մաքրեք սենյակի հատակի փոշին, կարելի է միանգամից լվանալ հատակը, որն ավելի է հեշտացնում աշխատանքը։ Այսպես տպավորություն է ստեղծվում, որ դուք քիչ եք աշխատում եւ ավելի քիչ ծանրաբեռնում ձեզ։
4. Աշխատանքի բաշխում՝ ըստ առաջնայնության
Այս կանոնն իրականացնելու համար պետք է հասկանալ՝ ինչ եք ցանկանում անել, ինչ պետք է անենք եւ ինչն է առավել անհրաժեշտ անել։ Երբեմն եթե դուք երկարաձգում եք կատարել այն, ինչ պետք է անեք, դա դառնում է առաջին անհրաժեշտության գործ։ Այսպիսով, առաջին հերթին պետք է կատարել առավել կարեւոր եւ էական նշանակություն ունեցող աշխատանքը։ Ի դեպ, ինքներդ ձեզ համար կարող եք սահմանել ժամկետներ, որոնք կօգնեն ձեզ ավելի արագ ու ավելի կենտրոնացած կատարել ձեզ հանձնարարված աշխատանքը։



