Հայտնի կանայք, որոնք չեն կորցրել իրենց հմայքը նույնիսկ տատիկ դառնալուց հետո (լուսանկարներ)
ЛАЙФTert.am-ը գրում է.
Այն պահից, երբ հասանելի դարձան պլաստիկ վիրահատությունները և առողջ ապրելակերպ վարելու մասին տեղեկատվությունը, կանայք հնարավորություն ստացան գեղեցիկ լինել ցանկացած տարիքում, գրում է fishki.net-ը։
Մեծ հնարավորություններից հիմնականում սկսեցին օգտվել հոլիվուդյան դերասանուհիները, որոնք չնայած իրենց տարիքին՝ միևնույն է՝ գեղեցիկ և շլացուցիչ տեսք ունեն։
Կայքը ներկայացնում է ամենագեղեցիկ տատիկների իր ցանկը.
Թինա Թըրներ
Տաղանդավոր երգչուհին իր կյանքում մեծ դժվարությունների միջով է անցել՝ ընտանեկան բռնություն, ինքնասպանության փորձեր և ընտանիքի հետ լարված հարաբերություններ։ Թինան երկու որդի ունի՝ Ռայմոնդը և Ռոնալդը, վերջինիս երկու զավակների համար երգչուհին հիանալի տատիկ է։

Իվանա Թրամփ
Իվանան հայտնի է որպես Դոնալդ Թրամփի նախկին կին և Իվանկա Թրամփի մայր։ Իվանան ամուսնացած է եղել Դոնալդի հետ 15 տարի և ունի երեք զավակ։ Այժմ՝ 66 տարեկանում, նա հիանալի տատիկ է իր 7 թոռների համար։

Ջեսիկա Լենգ
66 տարեկան դերասանուհին հիանալի տեսք ունի։ Նա ոչ միայն շարունակում է գեղեցիկ լինել, այլև՝ շատ հաջողակ կարիերա անել։ Նա երկու «Օսկար», երեք «Էմմի» և հինգ «Ոսկե գլոբուս» մրցանակների է արժանացել։ Երեք երեխա ունի, իսկ սիրելի թոռների մասին պատմող գիրք է հրապարակել։

Պրիսցիլա Փրեսլի
Նա եղել է ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիի կինը, ում հետ ամուսնացել է 21 տարեկանում և բաժանվել 1973-ին։ 70 տարեկանում նա ունի 4 թոռ։

Սոֆի Լորեն
Նա համարվում է լավագույն դերասանուհիներից մեկը։ Երիտասարդ տարիքում եղել է սեքսուալ կանանց ցանկում առաջատարը։ Նրա շրջապատում գտնվողները հիանում են դերասանուհու հմայքով ու ինքնավստահությամբ։ Նա ունի 2 որդի, և հիանալի տատիկ է նրանց երեխաների համար։

1
Во Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрд
2
Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства ко...
3
Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
4
Доказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже
...
5
Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»



