Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են ԱԱԾ-ականների Audi-ն, Opel-ն ու թոշակառուի Seat-ը. կա վիրավոր. Ֆոտոռեպորտաժ
ФОТОShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Պարտիզակ գյուղի խաչմերուկում բախվել են 30-ամյա Սարո Պողոսյանի Audi 6 մակնիշի 23 TՏ 222 համարանիշի, 29-ամյա Արամ Ասատրյանի վարած Opel Vectra մակնիշի 34 LM 993 համարանիշի և 81-ամյա Կարեն Օհանյանի վարած Seat մակնիշի 29 ԼՕ 743 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Seat-ի վարորդը տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդաոցի աշխատակիցները:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Վահագ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի և Audi-ի վարորդներն աշխատում են Ազգային անվտանգության ծառայությունում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի