Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Գյուլենը ԱՄՆ-ի կառավարությանը խնդրել է իրեն չարտահանձնել Թուրքիա

МЕЖДУНАРОДНОЕ

Չափավոր իսլամի քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենը, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրել են այդ երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասնակցության մեջ, խնդրանքով դիմել է ամերիկյան իշխանություններին իրեն չարտահանձնել հայրենիք:

Այս մասին ասվում է Alliance for Shared Values (Ընդհանուր արժեքների համար դաշինք) նյույորքյան կազմակերպության կայքում:

«Թուրքական նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր դարձյալ ցուցադրեց, որ պատրաստ է գնալ ամեն ինչի, որպեսզի ամրապնդի իր անձնական իշխանությունը եւ հետապնդումների ենթարկի իր քննադատաներին: Պնդումներն այն մասին, թե իբր ես առնչություն ունեմ այդ հեղաշրջման ահավոր փորձին, անհեթեթ են, անպատասխանատու են եւ չեն համապատասխանում իրականությանը: Ես ԱՄՆ-ի կառավարությանը կոչ եմ անում մերժել քաղաքական վրիժարության նպատակով արտահանձնման գործառույթի չարաշահման փորձերը», -փաստաթղթում նշել է Գյուլենը:

Երկուշաբթի ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էրդողանը հայտարարել է, որ Գյուլենին ԱՄՆ-ից արտահանձնման հույս ունի: Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ Վաշինգտոնն ու Անկարան հանցագործներին արտահանձնելու փոխադարձ համաձայնագիր ունեն:

«Երբ դուք դիմում եք որեւէ մեկին արտահանձնելու մասին, ես ենթարկվում եմ, չէ՞ որ դուք իմ ռազմավարական գործընկերն եք: Ես ղեկավարվում եմ այդ սկզբունքով, սակայն դուք` ոչ, իհարկե, նման գործերում փոխադարձություն է անհրաժեշտ», -ընդգծել էր Էրդողանը:

Կիրակի ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտնել էր, որ Վաշինգտոնը կարող է Գյուլենին հանձնել Թուրքիային, եթե ԱՄՆ-ի արդարադատության նախարարություն պաշտոնապես բավարար հիմքեր ներկայացվեն:

Հուլիսի 19-ին պաշտոնական Անկարան հայտարարել է, որ ԱՄՆ-ից Գյուլենին արտահանձնելու խնդրագիր է ուղարկել Վաշինգտոն:

Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է: Թուրքական իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են մոտ 8 հազար մարդու, որոնցից 118-ը գեներալներ եւ ծովակալներ, բերման են ենթարկվել 2 հազար 854 դատավորներ եւ դատախազներ: Վերջին տեղեկություններով` սպանվել է 290 մարդ, որից 100-ը` խռովարարներ, մոտ 1440 մարդ վիրավորվել է:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված 30 նահանգապետեր հեռացվել են պաշտոններից:       

«Անադոլու» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ձախողված հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի վարչապետի աշխատակազմի 257 աշխատակիցներ պաշտոններից հեռացվել են, առգրավվել է նաեւ նրանց ունեցվածքը

Գործակալությունը հաղորդել է, որ պաշտոններից ազատ են արձակվել նաեւ Թուրքիայի կրոնական գործերով նախարարության 492 եւ ազգային անվտանգության ծառայության 100-ից ավելի աշխատակիցներ: Ռազմական հեղաշրջման հետ կապված Թուրքիայում արդեն աշխատանքից հեռացվել են 50 հազարից ավելի պետական չինովնիկներ: 

Նշվում է, որ բոլոր նրանք զբաղեցրած պաշտոններից հեռացվել են արդի իսլամի քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետ կապեր ունենալու համար:

Թուրքական կառավարությունում համոզված են, որ հեղաշրջման ոգեշնչողները դարձել են նախագահ Թայիփ Էրդողանին ընդդիմադիր չափավոր իսլամի «Հիզմեթ» շարժման կողմնակիցները, որը կապված է ԱՄՆ-ում բնակվող Գյուլենի հետ, եւ Անկարայի կողմից մեղադրվում է 2013 թվականի ամռանը հանրապետությունում իրավիճակի ապակայունացման եւ իշխանությունների նկատմամբ վստահությունը խարխլելու այլ փորձերի մեջ:

74-ամյա Ֆաթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը եւ Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել է իշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի եւ բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի եւ կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար: Էրդողանը հայտարարել էր, որ դ րա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ:

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ  Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:

Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը, որտեղ նա բնակվում է 1998 թվականից: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը:

2014 թվականի դեկտեմբերին Ստամբուլի դատական իշխանություն ները Գյուլենին ձերբակալելու հայտ են ներկայացրել` կապված Թուրքիայի գործող ղեկավարության եւ իշխող «Արդարութուն եւ զարգացում» կուսակցության դիրքերը խարխլելու համար ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու կասկածների հետ:

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества