10 սննդամթերք, որոնք փոխում են աչքերի գույնը
ФОТОՊարզվում է, որ աչքերի գույնը փոխելը միանգամայն հնարավոր է, ու դրա համար նույնիսկ պարտադիր էլ չէ ոսպնյակներ կրել։ Պարզապես կարելի է սնվել ճիշտ սննդակարգով։ Միանգամից ասենք, սակայն, որ անհնար է կտրուկ գունային փոփոխություն, ու եթե Դուք կապույտ աչքեր ունեք, դրանք շագանակագույն դառնալ չեն կարող։
Աչքերի գույնը մենք ժառանգում ենք մեր ծնողներից, ու դա գենետիկ գործոն է, ինչպես քթի երկարությունը կամ էլ ականջների ձևը։ Սակայն Դուք կարող եք անել այնպես, որ Ձեր բիբերի գույնը լինի ավելի վառ, մուգ կամ ավելի բաց՝ ըստ Ձեր հայեցողության։ Բանն այն է, որ աչքերի գույնը պայմանավորված է բիբում մելանինի պարունակությամբ։ Որպեսզի փոխեք երանգը, պետք է պարզապես 60 օրվա ընթացքում օգտագործել կոնկրետ սննդամթերք։
Թեյ
Թեյր հրաշալի միջոց է տոնուս ստանալու համար։ Բոլորը գիտեն, որ թեյի թրջոցները կարող են հանգստացնել հոգնած աչքերը, բայց քչերը գիտեն, որ դրանից զատ՝ պարբերաբար թեյ խմելը մեր բիբերի գույնն ավելի վառ է դարձնում։
Մեղր
Պարբերաբար մեղր ուտելը կօգնի քիչ հիվանդանալու հարցում, ու բացի դրանից՝ այս հրաշք սննդամթերքը Ձեր աչքերի գույնն ավելի բաց է դարձնում։
Սպանախ
Սխանախի մեջ առկա է մեծ քանակությամբ զեակսանտին ու լյուտեին։ Այս նյութերն օգնում են պաշտպանել աչքերի թաղանթը, հատկապես, երբ առկա է ուժեղ ագրեսիվ ներգործություն, ինչպես, ասենք, վառ լույսն է։ Սպանախի պարբերական կիրառությունն ավելի վառ է դարձնում Ձեր աչքերի երանգը։
Ձուկ
Ծովամթերքները հարուստ են վիտամինների ու միկրոէլեմենտների հսկայական քանակությամբ։ Բացի դրանից, պարբերաբար ձուկ ուտելն օգնում է Ձեր օրգանիզմին ու ավելի մգեցնում աչքերի գույնը։
Երիցուկի թեյ
Երիցուկի թեյը նվազեցնում է արյան մեջ սթրեսի հորմոնների պարունակությունը, ունի հակաբորբոքային ազդեցություն, ինչպես նաև ավելի ջերմ երանգ է հաղորդում Ձեր աչքերի գույնին։
Ձիթապտղի յուղ
Ձիթապտղի յուղի օգտավետության մասին գիտեն բոլորը. այն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, հանում է հոդերի ցավը, երիտասարդեցնում է մաշկը և հարթեցնում է կնճիռները։ Բացի դրանից, դրանում առկա լինոլևային թթուն տալիս է աչքերի գույնին ջերմ հագեցած երանգ։
Սոխ
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սոխի պարբերական կիրառումը ևս ազդում է աչքերի գույնի փոփոխության վրա։
Ընկույզ
Օրական մի բուռ ընկույզ ուտելուց Ձեր աչքերի գույնն ավելի բաց կդառնա։ Միայն հաշվի առեք, որ պետք է ուտել հում ընկույզներ, իսկ տաքացված ու տապակված ընկույզները կորցնում են իրենց սննդարար նյութերի մեծ մասը և զրկվում այս էֆեկտից։
Միս
Մսամթերքը հարուստ է ցինկով ու մագնիումով, որոնք ոչ միայն ամրացնում են մեր առողջությունը, այլև նպաստում են աչքերի գույնի փոփոխությանը։
Կոճապղպեղ
Շատերին է հայտնի կոճապղպեղի դրական ազդեցության մասին մեր օրգանիզմի վրա, բայց գիտեի՞ք արդյոք, որ դրա պարբերական կիրառումն ավելի բաց է դարձնում աչքերի գույնը...