6 հետաքրքիր փաստ երեխաների մասին (ֆոտոշարք)
ЛАЙФԵրեխաների մասին այս փաստերը կզարմացնեն ձեզ:
1. Մինչև 19-րդ դարը ծնողները ընդհանրապես չէին խաղում և չէին զարգացնում իրենց երեխաներին: Այդ ժամանակ ընդունված էր համարել, որ երեխան դեռ ձևավորված անձ չէ, այդ պատճառով նրա հետ խաղալը ժամանակի անիմաստ կորուստ է:

2. Որոշ մշակույթներում ընդունված չէ կտրել երեխայի պորտալարը: Այն պահում են այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջությամբ չի չորացել: Պորտալարը նաև ժամանակավոր փաթաթում են լոտոսի տերևների մեջ, այդ պատճառով նման ծնունդը անվանում են «լոտոսային»:

3. Փորձեք շնչել և կուլ տալ միաժամանակ: Ձեզ մոտ հաստատապես չի ստացվի: Պարզվում է, երեխաները մինչև 7 ամսեկան կարող են կուլ տալ մոր կաթը և միաժամանակ լիարժեք շնչել:

4. Երեխաների 80 տոկոսը ծնվում են մարմնի վրա խալերով:

5. Միջնադարում երեխաներին ծնունդից հետո մի քանի օր չէին կերակրում կրծքով: Մայրերը համոզված էին, որ առաջին կաթը վտանգավոր է երեխայի առողջության համար:

6. Ճապոնիայում յուրաքանչյուր տարի անցկացվում է լացող երեխաների մրցույթ: Մրցում են սումոիստները:Նրանց խնդիրն է հնարավորինս արագ ստիպել երեխաներին լացել: Համարվում է, որ երեխայի լացը վախացնում է չար հոգիներին և նման երեխաները առողջ են մեծանում:

1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
3
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»
4
MWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 лет
5
В поисках Защитника Демократии



