«Ատլետիկո»-ն որպես Դիեգո Կոստայի այլընտրանք դիտարկում է Դիվոկ Օրիգիին
СПОРТՄադրիդի «Ատլետիկո»-ն շարունակում է աշխատանքներ տանել թիմի հարձակման երբեմնի առաջատարներից մեկին` Դիեգո Կոստային, վերադարձնելու ուղղությամբ: Այս ամենին զուգահեռ իսպանական ակումբում փորձում են գտնել նաև մի ֆուտբոլիստի, ով այս տրանսֆերի ձախողման պայմաններում կարող է ուժեղացնել թիմի հարձակման գիծը: «Ատլետիկո»-ի արգենտինացի մարզիչ Դիեգո Սիմեոնեն, Կոստային փոխարինելու հիմնական թեկնածու է համարում «Լիվերպուլ»-ի երիտասարդ հարձակվող Դիվոկ Օրիգիին:
Այս մասին տեղեկացնում է «Bleacher Report»-ը:
Մարզչի կարծիքով 21-ամյա ֆուտոբլիստը մեծ պոտենցիալ ունի մադրիդյան ակումբում զարգանալու համար: «Լիվերպուլ»-ը իր հերթին չի ցանկանում զիջել բելգիացի ֆուտբոլիստին՝ հույս ունենալով, որ հետագայում Օրիգին կդառնա թիմի հարձակման գծի առաջատարը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



