Ереван, 14.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ամեն ինչն եմ կարոտել՝ Երեւանս, Դավիթաշենս. Դելոն՝ ԱՄՆ տեղափոխվելու, ընտանիքի և ապագա ծրագրերի մասին

ЛАЙФ


Life.panorama.am-ը զրուցել է դերասան, հումորիստ Վահագն Ստեփանյանի՝ Դելոյի հետ, ով արդեն երկար ժամանակ է ապրում է միացյալ նահանգներում: Նրա հետ խոսել ենք ոչ միայն աշխատանքների, այլեւ ԱՄՆ-ում ապրելու առանձնահատկությունների եւ ընտանիքի մասին:

Դելո, առաջինն ուզում եմ հետաքրքրվելթե ինչո՞վ եք այս շրջանում զբաղված եւ ի՞նչ նործրագրեր ունեք առաջիկայի համար:

- Ինչպես ԱՄՆ-ում գտնվելուս 2.5 տարիների ընթացքում, այնպես էլ հիմա շարունակում եմ ուսումնասիրել տեղի գովազդային շուկան, գովազդային հոլովակների պրոդյուսինգով եմ զբաղվում, երբեմն անհրաժեշտության դեպքում նաեւ ինքս նկարվում: Սրանից զատ՝ անվանի նկարիչ Էվո Զատիկյանի հետ միասին աշխատում են նոր նախագծի վրա:

Գիտեմոր արտերկիր տեղափոխված մեր հայրենակիցների մեծ մասը եւ այդ թվումարվեստագետները բացի մասնագիտական աշխատանքից այլ գործերով եւս զբաղված են,դո՞ւք էլ ունեք նման աշխատանքորը կապ չունի Ձեր ոլորտի հետ:

- Այսպես ասեմ՝ ես ողջ կյանքս նվիրվել եմ արվեստին եւ շարունակում եմ ապրել իմ սիրած աշխատանքով, բայց միշտ էլ, երբ կողքից չխանգարող գործեր են լինում, իհարկե, զբաղվում եմ, իսկ թե կոնկրետ ինչ աշխատանքների մասին է խոսքը, կարծում եմ՝ այնքան էլ հետաքրքիր չէ:

Հեռուստադիտողը սիրում է Ձեզ տեսնել տարբեր հումորային նախագծերումնմանպլաններ չկա՞նգուցե ինքներդ նման ծրագիր նախաձեռնեք:

- Հումորն ինձ Աստծուց տրված շնորք է, որը հազիվ թե միջիցս դուրս գա: Կոնկրետ այս պահին նման նախագիծ չկա, բայց քանի որ մեր արտիստները հումորով են, իրենց հետ հաստատ ուրախ է անցնում յուրքանչյուր աշխատանք:

 Դելովերջերս ձեր կինը Հայաստանում էրի՞նչն է պատճառըոր դուք դեռ չեքկարողանում այցելել հայրենիքՁեզ ե՞րբ այստեղ սպասենք:

- Կինս եկել էր Հայաստան, քանի որ ընկերոջս հարսանիքն էր ու ես էլ նրան խոստացել էր ԱՄՆ-ի քաղաքացի ճանաչվելուց հետո կմեկնի Հայաստան: Իսկ ես դեռ չեմ կարող վերադառնալ, քանի որ թղթաբանական խնդիրներ կան:

Ճիշտ է՝ արդեն երկար ժամանակ էինչ ապրում եք ԱՄՆ-ումբայց կա՞ն բաներորոնցմիեւնույն է չեք կարողանում հարմարվել ու ինտերգրվել:

- Ես շատ հարմարվող մարդ եմ, որ Աֆրիկա էլ գնամ, մեկ տարի հետո հաստատ առյուծների հետ «չայ կխմեմ»:

Վստահ եմոր դուք էլ դրսում ապրող բոլոր հայերի նման կարոտում եք Հայաստանը,հետաքրքիր է՝ ո՞ւմ եւ ի՞նչն եք ամենաշատը կարոտել:

- Կարոտը զգում ես, երբ շատ հեռու ես: Անկեղծ՝ ամեն ինչն եմ կարոտել՝ Երեւանս, Դավիթաշենս… Անասելի կարոտել եմ ծնողներիս, եղբորս ու իր երեք հրեշտակներին, հատկապես 3-րդին, ում դեռ չեմ տեսել, քանի որ այստեղ էի, երբ եղբորս դստրիկը ծնվեց:

Դելոգիտեմ նաեւոր այդtեղ ապրելով՝ մշտապես հետաքրրքված եք Հայաստանումկատարվող յուրաքանչյուր իրադարձություններովապրիլյան ծանր օրերին դուքայդտեղի ակտիվ երիտասարդներից էիքի՞նչ եք կարծում՝ հեռավորությո՞ւնն է ստիպումավելի արժեւորել ունեցածը:

- Այո, մշտապես հետեւում եմ հայրենիքումս տեղի ունեցող թե լավ, թե վատ իրադարձություններին: Հպարտ եմ, որ հայ եմ, ես լավատես եմ ու վստահ եմ, որ մի օր մեր Հայաստանը այնքան է ծաղկելու, որ բոլորը հետ գան, մի օր էնքան մարդ է հետ գալու, որ Հայաստանում տեղ չլինի: Փշաքաղվելով նայում էի Առաջին քրիստոնյա երկիր Հռոմի պապի ուխտագնացությանը:

Վերջերս տեղեկացանքոր շուտով հայրիկ եք դառնալուԿխնդրեմ պատմելզգացողությունների մասիներբ իմացաք այդ բարի լուրը:

- Ես Աստծուն շատ էի խնդրել, որ երեխա ունենանք, նա էլ տվեց մեզ այդ պարգեւը: Զգացողություններս աննկարագրելի էին, երբ իմացա հայրիկ եմ դառնալու: Հիմա զգում եմ, որ շատ եմ փոխվել ու դեռ շատ փոխվելու, մեծանալու տեղ ունեմ: Վստահ եմ, որ տղայիս ծնունդից հետո էլ կյանքս դեպի ավելի լավը կփոխվի:

Հատկապես հայ տղամարդիկ հաճախ երազում են որդի ունենալու մասինԳիտեմորդուք որդի եք ունենալուայս մասով զգացողություններն ինչպիսինն են:

- Այս հարցին իմ պատմությունով պատասխանեմ. պորտրետիս վերջին աշխատանքների ժամանակ վարպետ Էվոն նկարեց ինձ ու վերջացնելուց հետո ասաց՝ «էս նկարը նվիրում եմ քեզ, որ տղա ունենաս», դրանից հետո գնացինք բժշկի մոտ ու մեզ ասացին, որ 100 տոկոսով տղա ենք ունենալու: Աստված ինձ որդի է կամեցել, ես էլ աշխարհի չափ ուրախ եմ:

Դելոանվան ընտրությունն արդեն կայացրե՞լ եք:

- Դեռ ոչ, հավանաբար նա կծնվի, հետո նոր կկայացնենք այդ որոշումը, կամ էլ մինչ ծնվելը մի օր կզգամ որդուս անունը:

Դելոօտար երկրում երեխա ունենալը անհանգստացնող չէ՞ի՞նչ եք կարծում կկարողնաքնրան հայեցի մեծացնել:

- Կարծում եմ՝ կարեւոր չէ, թե երեխան որտեղ է ծնվում, կարեւոր է, թե ինչ ընտանիքում է նա ծնվում: Ես ինչ դաստիարակություն տեսել եմ իմ ծնողներից, նույնն էլ կփոխանցեմ իմ տղուն: Բացի այս՝ նա օտար երկրում չի մեծանա, հաճախ կլինի Հայաստանում, որպեսզի շփվի իր եղբայրների ու քույրերի հետ, տատիկ-պապիկի, հորեղբոր եւ այլ հարազատների հետ: Առաջ Աստված…

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияIDBank выпустил четвертый и пятый транш облигаций 2026 года ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООН«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона Геворгяна