Մսային գնդիկներ լոլիկի սոուսի մեջ
ЛАЙФԲաղադրիչներ
- միս տավարի (աղացած) - 500 գր
- կաթնաշոռ - 200 գր
- ձու - 1 հատ
- մայրու ծառի ընկույզ (кедровые орехи) - 50 գր
- պանիր պարմեզան - 2 ճ/գդ
- կիտրոն - 1 հատ (կեղև)
- սոխ - 1 գլուխ
- սխտոր - 3 պճեղ
- մաղադանոս - 5-6 ճյուղ
- ռեհան - 1 թ/գդ (չորացրած)
- օրեգանո - 0.5 թ/գդ
- պաքսիմատ - 2-3 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- Սոուսի համար՝
- լոլիկ - 600 մլ
- արգանակ տավարի մսի - 150 մլ
- քացախ - 2 ճ/գդ
Պատրաստման եղանակ
- Մայրու ծառի ընկույզները բովում ենք չոր թավայում։ Սոխն ու սխտորը մանր կտրատում ենք։ Սոխը, սխտորը, ռեհանը և օրեգանոն տապակում ենք ձիթայուղի մեջ։ Տավարի միսն ու կաթնաշոռը խառնում ենք իրար, ավելացնում մաղադանոսը, ձուն, պաքսիմատը, քերած պանիրը և կիտրոնի կեղևը, խառնում ենք և աղ անում։ Ավելացնում ենք սոխով զանգվածը ու մայրու ծառի ընկույզները։ Թողնում ենք մի քիչ սառչի, որպեսզի ֆրիկադելկաներ ձևավորելը հեշտ լինի (լավ կլինի բոլոր ֆրիկադելկաներն անմիջապես ձևավորել, որպեսզի տապակվելու ընթացքում ժամանակ չկորցնենք)։

- Ձիթայուղով թավան տաքացնում ենք և ֆրիկադելկաները յուրաքանչյուր կողմից 2-ական րոպե տապակում` մինչև ոսկեգույն դառնան։
Այդ ընթացքում պատրաստում ենք սոուսը։ Լոլիկի խյուսը (եթե լոլիկները ամբողջական են, ապա պետք է մաղով անցկացնել, այնուհետև բլենդերում մանրացնել) խառնում ենք արգանակի հետ և տաքացնում ենք, ավելացնում ենք քացախը, բայց չենք եռացնում։ Երբ բոլոր ֆրիկադելկաները պատրաստ են, շարում ենք խորը ամանի մեջ և վրան տաք սոուս լցնում, այնուհետև կափարիչով ծածկում ենք և 15-20 րոպե շոգեխաշում։
- Ահա և վերջ:

Ի դեպ, մսային գնդիկներ կարող եք մատուցել պաստայի կամ բրնձի հետ։ Բարի ախորժակ 
1
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана
2
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
3
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
4
Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущего
5
Поздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с Пасхой



