Հայաստանում Էլեկտրական Էներգիայի արտադրությունը նվազել Է 4,9 տոկոսով.«Ժողովուրդ»
ЭКОНОМИКА«Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում Էլեկտրական Էներգիայի արտադրությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել Է 4,9 տոկոսով։ Անցած տարի նույն ժամանակահատվածում, երբ Հայաստանի արդյունաբերության մի շարք ճյուղերում անկումներ Էին արձանագրվում, ԷլԷներգիայի արտադրությունը 2014-ի համեմատ, այնուամենայնիվ 1,5 տոկոսով աճել էր։ Այսինքն՝ ստացվում է, որ ներկայումս մեր արդյունաբերությունն ավելի վատ վիչակում է գտնվում, քան անցած 2015 թվականին։ Սակայն նույն պաշտոնական վիակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով տնտեսական աճը 4,8 տոկոս է կազմել։ Ի դեպ, շինարարության ծավալները առաջին կիսամյակի արդյունքներով նույնպես նվազել են 7,8 տոկոսով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։