Շտկված ատամնաշարով աստղերը (լուսանկարներ)
ЛАЙФԳեղեցիկ ժպիտը առաջին հերթին գեղեցիկ ատամնաշարն է: Հայտնի աստղերից ոչ բոլորն են ունեցել գեղեցիկ, այսպես ասած «հոլիվուդյան ժպիտ», այդ իսկ պատճառով նրանց օգնության է հասել ատամնաբույժը: Ներկայացնում ենք հայտնի աստղերի լուսանկարներ որոնք ունեցել են կամ դեռ ունեն ոչ իդեալական ատամանաշար:

Ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան նույնպես ունեցել է ատամնաշարի անհարթություն, սակայն նա իր կարիերայի ծաղկուն շրջանում շտկել է այդ թերությունը:

Երգչուհի Սելին Դիոն: Նա նույնպես շտկել է իր ատամնաշարը:

Փոփ աստղ Մադոննան իր ատամնաշարը փոփոխությունների է ենթարկել ոչ թե տարին, այլ ամիսը մեկ: Երգչուհին, ոչ միայն ատամնաշարը հարմարացրել է իր արտաքինի և սանրվածքների հետ, այլ նաև դիմել է պլաստիկ վիրահատության:

Վիկտորիա Բեկհեմի նկարների մեջ շատ դժվար է գտնել ժպտացող լուսանկար: Սակայն երբ նա դեռևս հանդես էր գալիս «Spice Girls» խմբում հաճախակի էր ժպտում՝ անտեսելով իր թեք ատամնաշարը:

Քեթրին Զետա Ջոնսը երիտասարդ ժամանակ այնքան էլ գեղեցիկ ատամնաշար չի ունեցել: Մասնագետներին դիմելու նրա որոշումը եղել է շատ ճիշտ, կարծում են Զետա Ջոնսի երկրպագուները: Այս նոր ատամնաշարով դերասանուհին ավելի գեղեցիկ տեսք ունի:

Դերասանուհի Քեյթ Բեկինսեյլը (Kate Beckinsale) նույնպես գեղեցիկ ժպիտն ընդգծելու համար դիմել է մասնագետների օգնությանը:

Դերասանուհի Լինդսի Լոհանը (Lindsay Lohan) չի բողոքում իր ատամնաշարի գեղեցիկ դասավորվածությունից, նրա միակ խնդիրը ատամների փայլն է:



