Ուկրաինայի անվտանգության ծառայությունում դիտարկում են Շերեմետի սպանության վեց վարկած
МЕЖДУНАРОДНОЕՆերկայումս Ուկրաինայի քննչական մարմինները դիտարկում են լրագրող Պավել Շերեմետի սպանության վեց վարկած: Այս մասին ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի խորհրդատու Յուրի Տանդիտը, փոխանցում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
«Դրանք արդեն վեցն են, ես կարող եմ բարձրաձայնել միայն նախնական չորսը»,- ասել է Տանդիտը:
Նրա խոսքով՝ հետաքննությունն ուսումնասիրում է նաեւ ժողովրդական պատգամավոր Սերգեյ Վիսոցկու վարկածը, որի համաձայն Շերեմետի սպանությունը կարող է Ուկրաինայի պետանվտանգության հատուկ գործողության սկիզբ դառնալ:
Ոստիկանությունը ավտոմեքենայի պայթյունը, որի մեջ է գտնվել Շերեմետը, որակել է որպես կանխամտածված սպանություն:
1
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
2
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
3
А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисменты
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



