Հեշտ քուն մտնելու հնարք
ФОТОՀաճա՞խ եք ժամերով այս ու այն կողմ պտտվում ձեր մահճակալի մեջ՝ վերջապես քնելու հույսով:
Ձեզ ենք ներկայացնում մի շատ պարզ միջոց՝ արագ քնելու համար: Պարզապես պետք է 4 վայրկյան քթով հանգիստ շնչել, ապա 7 վայրկյան շունչը պահել, հետո 8 վայրկյանում դանդաղ արտաշնչել:
Այս մեթոդի շնորհիվ մարդիկ անմիջապես քնում են, քանի որ շնչելը և շունչը պահելը մեզ համար հանգստացնող հատկություն ունեն:
Երբ ձեզ մոտ սթրեսային վիճակ է և արյան մեջ ադրենալինի քանակությունը բարձր է, արթուն եք լինում և ավելի արագ եք շնչում, սակայն մի պահ ձեզ ստիպելով և միայն շնչելու վրա կենտրոնանալով՝ կարող եք հանգստացնել ձեր սիրտը, միտքը և արդյունքում հանգիստ քուն մտնել:
Այս մեթոդը մշակվել է Հարվարդի համալսարանի գիտնականների, ինչպես նաև յոգայով զբաղվող հնդիկների կողմից:
Ձեզ բարի երազներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։