5 ինքնակործանիչ արարքներ, որ պետք է դադարեք անել
ФОТОԲոլորս էլ ունենք ինքնակործանիչ սովորություններ, որոնք մեզ հեռացնում են մեր հաջողություններից և երջանկությունից: Մենք պետք է գիտակցենք այդ վատ սովորությունները և վերջ դնենք դրանց: Ահա դրանցից մի քանիսը. Էմոցիոնալ գնումներ, ըմպելիք կամ սնունդ Հաճախ երբ մենք սթրես և էմոցիոնալ բարդ շրջան ենք ապրում, նախընտրում ենք գնալ գնումների կամ ինքնամոռացության աստիճան հարբել: Չնայած այս միջոցները մեզ օգնում են լավ զգալ, սակայն սրանք ընդամենը ժամանակավոր բնույթ ունեն և մենք պետք է խուսափենք մեր առողջությունը և դրամապանակը ռիսկի դնելուց: Պարզապես կարելի է դրա փոխարեն դուրս գալ քայլելու և մաքուր օդ շնչելու:
Ձեզ ուրիշներից հեռացնելը
Հասկանալի է, որ ձեզ համար ծանր շրջանում փորձում եք միայնակ լինել և ձեզ հեռացնում եք ձեր ընկերներից և հարազատներից: Սակայն պետք չէ այդպես վարվել: Ձեր մոտ ընկերներն ու հարազատները միշտ էլ կաջակցեն ձեզ: Ձեզ մի´ հեռացրեք:
Թաղվել պարտության մեջ
Հեշտ է թաղվել պարտության մեջ, երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում, ինչպես պետք է: Իրականում այս արարքը ամեն ինչ ավելի է բարդացնում և ստիպում է կրկին ու կրկին վերապրել մեր բոլոր ձախողումները: Պարզապես ընկերացեք ինքներ
դ ձեզ հետ: Ընդունեք ձեր սխալները և ավելորդ անգամ մի´ տանջեք ինքներդ ձեզ:
Կրկնել նույն սխալները Ալբերտ Էնշտեյն ասում էր. «Խելացնորության սահմանումը անընդհատ նույն բանը կրկնելն ու տարբեր արդյունքներ ակնկալելն է»: Եթե անդադար նույն սխալն եք կրկնում, մի´ սպասեք, որ այս անգամ ամեն ինչ լավ կլինի: Վերանայե´ք ձեր հայացքները և նոր քայլեր ձեռնարկեք:
Վախին տեղի տալ Վախը ամենավտանգավոր ինքնակործանիչ բանն է: Այն մեզ ստիպում է մտածել, որ մենք արժանի չենք ինչ-որ բանի կամ չենք կարող հասնել մեր ուզածին: Վախը ապրում է բոլորիս մեջ, և մենք պետք է կարողանանք մարտահրավեր նետել մեր վախին, դեմ գնալ նրան: Վստա´հ եղեք, այդ ժամանակ դուք ավելի ուժեղ կդառնաք և վերջապես կհասկանաք, թե ինչ է երջանկությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։