Սուրբ Հարություն եկեղեցու դիմաց հոգևորականները Nissan-ով բախվել են ծառին (լուսանկարներ). shamshyan.com
ОБЩЕСТВОԱյսօր ժամը 14:00-ի սահմաններում Երևանյան խճուղում Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու դիմաց Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Արթուր Շագվերդյանն իր վարած Nissan Teana մակնիշի 84 NN 084 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Այս մասին գրում է shamshyan.com կայքը։
Վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչ 25-ամյա Հրաչյա Ղազարյանը մարմնական վնասվածքներով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ա. Շագվերդյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում միաբան է, իսկ ուղևոր Հ. Ղազարյանը ԼՂՀ ՊԲ թիվ N զորամասում հոգևորական:
Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



