Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացրել է Նախագահին
ОБЩЕСТВОՀայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը 2015 թվականի օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում որոշել է հաստատել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնաժողովն առաջարկել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ նշանակել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



