10 բան, որը կբարձրացնի ձեր տրամադրությունը
ФОТОԴիմեք ձեր ընկերներին
Ժամանակն է դիմել ձեր սիրելի ընկերներին:
Զրուցեք նրանց հետ ձեր տխրության, ցավի և վախերի մասին: Ձեր բացասական մտքերից ազատվելը և ձեր ընկերների հետ կիսվելը կարող է օգնել թեթևանալ և սիրված զգալ: Սա շատ կարևոր քայլ է, որ կօգնի ձեզ ավելի լավ զգալ:
Գրկեք կենդանու ձագուկների
Եթե կարող եք գտնել փոքրիկ շնիկի կամ կատվի ձագուկի, ապա գրկեք նրանց, իսկ եթե այդ հնարավորությունը չունեք, դիտեք շնիկների և այլ կենդանիների ձագուկների տեսանյութեր: Սա տրամադրությունը բարձրացնելու հրաշալի միջոց է: Ապացուցված է, որ կենդանիները բարձրացնում են տրամադրությունը: Գրի առեք
Թղթի վրա գրի առեք այն ամենը, ինչ զգում եք: Սա կօգնի ձեզ ազատվել բացասական էմոցիաներից: Գիտականորեն ապացուցված է, որ զգացմունքները թղթին հանձնելը տրամադրությունը բարձրացնելու հրաշալի միջոց է:
Զբոսնեք
Ընդամենը 20 րոպեով դուրս եկեք զբոսանքի և ձեր մարմինը ուղեղի համար էնդորֆին կարտադրի, որն էլ իր հերթին ձեզ կհանգստացնի: Ֆիզիկական վարժությունները նույնպես նույն արդյունքն են տալիս:
Դուրս եկեք տնից և ինչ-որ բանով զբաղվեք
Տանը նստելով և ձեր բացասական էմոցիաները ձեր մեջ պահելով միայն ավելի եք բարդացնում ձեր վիճակը: Նման ծանր վիճակում տնից դուրս գալն ամենադժվար բանն է թվում, սակայն հենց դա անելն էլ կօգնի ձեզ ցրվել և ուրախանալ:Գնացեք կինոթատրոն, գնումների կամ էլ սրճարան:
Գրկախառնվեք
Գիտնականներն ասում են, որ մարդիկ պետք է օրական չորս անգամ գրկախառնվեն՝ երջանիկ լինելու համար: Ֆիզիկական նման շփումը ազատում է մեզ սթրեսից և ավելի երջանկացնում: Ինչո՞ւ: Պարզապես՝ օքսիտոցին:
Թերթեք ձեր հին ֆոտոալբոմը
Ձեր կյանքին հետահայաց հայացք նետելով և ամենաուրախ իրադարձությունները վերհիշելով՝ միանշանակ կբարձրացնեք ձեր տրամադրությունը: Հաճախ ծիծաղեք
Զվարճալի ֆիլմ դիտեք կամ բարձր ծիծաղեք առանց որևէ պատճառի: Վատ տրամադրություն ունենալու ժամանակ ծիծաղելը շատ է օգնում թեթև զգալ: Խնամեք ինքներդ ձեզ Զբաղվեք յոգայով կամ այլ հետաքրքիր և հանգստացնող բաներով: Մի´ մոռացեք երախտապարտ լինել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։