«Արգիչի» ՓՀԷԿ-ը շահագործող «Հիդրո կորպորացիան» արտոնություն ստացավ
ЭКОНОМИКАԵրեկ կառավարության նիստում մի որոշում ընդունվեց, որով արտոնություն տրվեց Սեւանա լիճ թափվող Արգիչի գետի վրա կառուցված «Արգիչի» ՓՀԷԿ-ը շահագործող «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ-ին:
Կառավարությունը որոշեց 3 տարի ժամկետով հետաձգել «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարի վճարման ժամկետը:
Ինչպես տեղեկացանք որոշման նախագծից, ընկերությունը Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում կառուցված ՓՀԷԿ-ի վերազինման համար Թուրքիայից ներկրելու է ապակեմանրաթելային խողովակներ, որոնց արժեքն ավելի քան 850 միլիոն դրամ է կազմելու: Իսկ վերազինման համար ընդհանուր ներդրումների արժեքը կկազմի մոտ 3 միլիարդ 89 միլիոն դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



