ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կշարունակեն աշխատել Սարգսյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ
ПОЛИТИКАԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն աշխատանքները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով РИА Новости-ն, ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Դեռ հայտնի չէ նախագահների հաջորդ հանդիպման հստակ ժամկետը: Համանախագահները` ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի, կնպաստեն կողմերի միջեւ երկխոսության շարունակականությանը»,-ասել է Ուորլիքը:
Հունիսի 20-ին Սանտկ Պետերբուրգում կայացավ եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ: Հանդիպման արդյունքների համաձայն` կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում շեշտել են մի շարք հարցերի ուղղությամբ փոխըմբռնման հասնելու կարեւորությունը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



