Համայնք, որի բնակիչները բոլոր որոշումները միասին են կայացնում, նույնիսկ՝ երեխա ունենալը (լուսանկարներ)
ЛАЙФTwin Oaks-ը համայնք է ԱՄՆ Վիրջինիա նահանգի գյուղական վայրում։ Դրանում ընդգրկված է 92 չափահաս և 13 երեխա, ովքեր ապրում են «խելացի աղքատության» մեջ։ Առօրյայում նրանք միասին բանջարեղեն են աճեցնում և վարում միևնույն մեքենաները գյուղական համայնքից գլխավոր գրասենյակ գնալու համար, գրում է The Daily Mail-ը։
48 տարի առաջ ձևավորված համայնքի բնակիչները կիսում են ամեն ինչ՝ տները, հագուստը, մեքենաների և երեխաների խնամքը։ Եվ, հավանաբար, թույլտվություն են հարցնում նախքան երեխա ունենալը։ Բնակիչներն ապրում են ներդաշնակության մեջ։ Նրանք բնակվում և քնում են տներում, որտեղ կարող է տեղավորվել մինչև 22 մարդ, խնամում են միմյանց երեխաներին և խուսափում մոնոգամիայից։
Համայնքի բնակիչները ստանում են հավասարաչափ աշխատավարձ՝ 103 դոլար՝ շաբաթական 42 ժամ աշխատանքի դիմաց։ Նրանց աշխատանքն է կերակուր պատրաստել, մաքրություն անել, խնամել այգին և կթել կովերին։ Բնակիչները չեն ցանկանում հարստանալ, նրանք նշում են, որ դա իրենց չի հուզում, քանի որ իրենք երբեք չեն լինի աղքատ կամ գործազուրկ։
Twin Oaks-ի բնակիչների համար հասանելի է ինտերնետը, սակայն արգելված են հեռուստացույցը, տեսախաղերը և զենքերը։
Այնուամենայնիվ, ոչ բոլորին է դուր գալիս ապրել այդ համայնքում։ 22-ամյա Իմանին, բողոքելով, որ համայնքում չկան հասակակիցներ, կարողացել է պայքարել և հասնել հանրային դպրոց գնալու որոշմանը։





















