Դորտմունդի «Բորուսիա»-ն խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Դորտմունդի «Բորուսիա»-ի միջև ընկերական հանդիպումը ավարտվել է: «Արմենպրես»-ը հաղորդում է, որ խաղն ավարտվել է Դորտմունդի «Բորուսիա»-ի հաղթանակով `4-1 հաշվով:
Առաջին խաղակեսը անցավ գերմանական ակումբի մեծ առավելությամբ: «Բորուսիա»-ի ֆուտբոլիստները ավելի արագ էին գործում գրոհների եզրափակման փուլում և վստահորեն վերահսկում էին գնդակի տեղաշարժը: Խաղի առաջին վտանգավոր գրոհը դորտմունդցիները կազմակերպեցին 19-րդ րոպեին: Բորուսիայի եռակի հարվածային գրոհից հետո գոլի հեղինակ դարձավ Գոնսալո Կաստրոն` առաջ մղելով իր թիմին: Մանկունյանցիները առաջին իսկ վտանգավոր առաջխաղացմամբ կարող էին հավասարեցնել խաղի հաշիվը, սակայն Ջեյսի Լինգարդը նպաստավոր դիրքից վրիպեց: Գերմանական ակումբի առավելություն ը ավելի ընդգծվեց հանդիպման 36-րդ րոպեին: 11 մետրանոց հարվածից հետո Պիեռ Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկեց խաղի հաշիվը: Երկրորդ կեսում ֆանտաստիկ գոլով աչքի ընկավ «Բորուսիա»-ի նորեկ Ուսման Դեմբելեն: Երիտասարդ աստղը ճանապարհին շրջանցեց 2 ֆուտբոլիստի և հիանալի հարվածով հաշվի տարբերությունը խոշոր դարձրեց: «Յունայթեդ»-ի հեղինակության գնդակը խփեց Հենրիխ Մխիթարյանը: 59-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը բացեց իր գոլերի հաշիվը նոր ակումբում:86-րդ րոպեին Գոնսալո Կաստրոն ավելի մեծացրեց գերմանական ակումբի առավելությունը: Հեռահար հարվածով գեղեցկ գոլի հեղինակ դարձավ Գոնսալո Կաստրոն դառնալով դուբլի հեղինակ: 4-1 հաշվով «Դորտմունդ»-ը հասավ առավելության նոր մրցաշրջանի առաջին խաղում: