Երևանի չգործող կազմակերպության տարածքում հրդեհ է բռնկվել
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 22-ին, ժամը 15.16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սարմի փողոցի թիվ 103 հասցեում գտնվող չշահագործվող շինության տանիքից ծուխ է նկատվում և այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող «Վալերիա Թրեյդ» չգործող կազմակերպության տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.44-ին, մարվել՝ 16.03-ին:
Այրվել է խոտածածկույթ և աղբ (մոտ 300 քմ) և չշահագործվող շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ):
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



