Այս տարվա հունիսը մեր տնտեսական ցուցանիշների առումով եղել է վատագույնը.«Հայկական ժամանակ»
ЭКОНОМИКА«Այս տարվա հունիսը մեր տնտեսական ցուցանիշների առումով եղել է վատագույնը: Բացի արդյունաբերությունից ու ծառայությւնների ոլորտից, մյուս գրեթե բոլոր ճյուղերում արձանագրվել է անկում անցած տարվա նույն ամսվա նկատմամբ: Մասնավորապես նվազել են գյուղատնտեսության, շինարարության, առևտրի, էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշները: Շինարարությունը նվազել է 7,2 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 0,3 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 20 տոկոսով և այլն: Ու եթե գյուղատնտեսությունում գրանցված 0,2 տոկոս անկումը բացատրվում է նրանով, որ անցած տարվա հունիսին աճը չափազանց բարձր էր՝ մոտ 38 տոկոս, ապա մյուս ոլորտներում անկումներն արդեն խրոնիկ են դառնում: Մի քանի ոլորտներում աճ է արձանագրվել, սակայն դրանց տեմպը այնքան ցածր է, որ առնվազն մտահոգիչ է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։