Ереван, 13.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպես հաջող ամուսնանալ

ЛАЙФ

Իդեալիզմն ու ռոմանտիկան վաղուց արդեն նորաձեւ չեն (թեեւ հազվադեպ հանդիպում են այնպիսի մարդիկ, որոնց համար սերն ինչ-որ արժեք ունի): Հաշվարկը դարի գլխավոր գաղափարն է: Բնականաբար, փոխվում են նաեւ մարդկանց կարծրատիպերը: Թեեւ հարկ է նշել, որ եթե դեռ 7-8 տարի առաջ կանացի գրեթե բոլոր հրատարակությունները, հետեւելով ընթերցողների տրամադրությանը, կանանց առաջարկում էին ընտրել բացառապես ֆինանսական անկախություն, ապա հիմա շատ կանայք արդեն գիտակցում են, որ ավելի լավ է հետեւել ընտանեկան հին արժեքներին, քանի որ դրանք, ի տարբերություն աշխատանքային կարիերայի, բնականոն կյանքի մեծ հնարավորություններ են ենթադրում:

Կանացի ամսագրերի նոր թեման կյանքի ճիշտ ուղեկից գտնելու մասին հոգեբանների խորհուրդներն են: Որպես կանոն, ձեզ պատմում են, թե ինչպես ճիշտ ընտրություն կատարել եւ կյանքի հարմար ուղեկից ընտրել՝ միաժամանակ խուսափելով սխալներից: Ըստ հոգեբանների, ոչ բոլոր տղամարդիկ են պատրաստ դիմանալ ամուսնական հարաբերություններին: Ուժեղ սեռի որոշ ներկայացուցիչների հետ ամուսնությունն ի սկզբանե բաժանության է դատապարտված: Եվ իրենց ժամանակը, էներգիան եւ ուժերն իզուր չվատնելու համար կանայք պետք է խուսափեն տղամարդկանց հետեւյալ մի քանի տեսակից:

1. Միայնակները: Դրանք այն տղամարդիկ են, ովքեր երկար ժամանակ ինքնուրույն են ապրել: Հատկապես անհուսալի են նրանք, ովքեր խուսափում են կամ կապ չեն պահպանում իրենց հարազատների հետ: Ամբողջ ժամանակն իրենց են նվիրում եւ այդպիսի կյանքից հաճույք են ստանում: Բնականաբար, ամուսնությունը նրանց զրկելու է այդ ազատությունից, ինչը նշանակում է, որ այդ նրանց մոտ միայն դժգոհություն է հարուցելու, ոչ ավելին: Այդպիսի տղամարդկանց համար ամուսնությունը «կապող շղթա» է, եւ եթե անգամ նրանք կապկպվեն այդ շղթայով, հետո այն պոկելու միջոցներ են փնտրելու:

2. Սեւ կամ սպիտակ: Սրանք այն դեմքերն են, ովքեր ամեն ինչ ընդունում են կա՛մ որպես հաղթանակ, կա՛մ պարտություն, նրանց մոտ միջինը չկա: Նրանց համար մարդկային զգացմունքները բարձրագույն մաթեմատիկա են: Նրանք չափից դուրս ռացիոնալ են: Չեն կարողանում ու չեն ցանկանում ուրիշների արարքներին տարբեր տեսանկյուններից մոտենալ: Կյանքը նրանց հետ բարդ ու լարված կլինի:

3. Երազողներ: Մարդիկ, ովքեր իրենց երեւակայական աշխարհում են ապրում եւ չեն ցանկանում հրաժարվել իրենց կենսակերպից: Յուրաքանչյուր հարաբերություն, առավել եւս՝ ամուսնությունը, բեռ է նրանց համար, որը կարող է ստիպել կյանքը տեսնել այնպիսին, ինչպիսին կա, ինչն էլ նրանց համար անընդունելի է:

4. Տղամարդիկ, ում համար հավատարմությունը ոչինչ չի նշանակում: Այդ բառը բացակայում է նրանց բառապաշարից: Նրանք չեն կարողանում եւ չեն ցանկանում զուգընկերուհու հանդեպ հավատարիմ լինել եւ չեն հասկանում, թե ինչու իրենց ամուսնությունը չի կարող ամուր լինել: Մի քանի տարի անց կամ ավելի շուտ, այդ ամուսնությունը կործանվում է:

5. Ամաչկոտներ: Երբ դուք ընտանիք եք կազմում, առօրյայում միմյանց մասին տեղեկություններ եք փոխանակում: Բայց կան մարդիկ, ովքեր ավելի շատ նախընտրում են փակվել իրենց մեջ, իրենց մտքերի հետ միայնակ մնալ, քան շփվել շրջապատի հետ: Դրանք ամաչկոտ կամ բարդույթավորված մարդիկ են: Ավելի լավ է խուսափել նման մարդկանցից, քանի որ կահույքի հետ շփումը ձեզ հաճույք չի պատճառի:

6. Բծախնդրություն: Սկզբում այդ շատ քնքուշ ու նույնիսկ զվարճալի է թվում, երբ մարդը շատ մեծ ուշադրություն է դարձնում սննդի մանրուքներին, բնակարանի դասավորվածությանը եւ այլն: Բայց ժամանակի ընթացքում այդ ձանձրացնում ու բարկացնում է, հատկապես եթե փորձում են իրերի նկատմամբ նման վերաբերմունքը նաեւ ձեզ պարտադրել:

7. Երեխաների նկատմամբ սիրո բացակայություն: Երբ ուրիշի երեխաները նրա մոտ ոչ մի զգացմունք չեն առաջացնում, բացի բարկությունից, դժվար թե նա իր երեխաներին սիրով վերաբերվի:

8. Ինքնավստահություն, ինքնահուսալիություն, ամեն ինչում առաջին տեղում սեփական «Ես»-ը: Ինքնագնահատականի բարձրացում՝ մյուսինն իջեցնելու հաշվին: Այստեղից էլ առաջանում է պահանջատիրությունն ընտանիքի յուրաքանչյուր անդամից:

9. Տղամարդիկ, ովքեր երկար են ընտրել եւ հիմա չեն կարողանում ճիշտ ընտրություն կատարել:

Այո, ամուսնության հարցին պետք է մոտենալ ոչ միայն երբ սեր կա, այլեւ մի փոքր հաշվարկով: Այդ կօգնի ամրացնել ձեր ընտանեկան կապը:

 

Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой