Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Նախագահ Յոախիմ Գաուկին
ОБЩЕСТВОՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին՝ Մյունխենում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում ասված է.
«Բարեկամ գերմանացի ժողովրդին պատուհասած այս ողբերգությունը ևս մեկ անգամ ընդգծեց միջազգային համախմբվածության կարևորությունը՝ արմատախիլ անելու ծայրահեղականության բոլոր դրսևորումները: Վշտի և կորստյան այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Ձեզ հետ են մեր սրտերն ու աղոթքները»:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



