ՊՊԾ գնդի տարածքից ազատ են արձակվել Վարդան Եղիազարյանը և Վալերի Օսիպյանը. Վիտալի Բալասանյան
ОБЩЕСТВОՈստիկանության ՊՊԾ տարածքը գրաված զինված խումբն ազատ է արձակել հուլիսի 17-ից պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս տեղեկատվությունը «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի հետ հարցազրույցում հաստատել է Վիտալի Բալասանյանը:
«Նրանք ներկայումս գտնվում են օպերատիվ շտաբում»,- ասել է Բալասանյանը:
Ավելի վաղ ազատ էին արձակվել նաև որպես պատանդ ՊՊԾ գնդում գտնվող երկու երիտասարդ ոստիկանները: Ներկայումս ՊՊԾ տարածքում պատանդներ չկան, և իրականացվում են մամուլի կենտրոնի ձևավորման աշխատանքեր:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



