Էրդողանը հույս է հայտնել, որ Պուտինի հետ հանդիպումը կկայանա օգոստոսի կեսին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել օգոստոսի կեսերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին, այս մասին «France-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
Էրդողանը նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը կարող էր փոփոխել իր ծրագրերը: «Եթե արտասովոր ինչ-որ բան տեղի չունենա, ապա մոտ օգոստոսի կեսերին հնարավոր է բանակցություններ անցկացնել»,-ասել է Էրդողանը:
Իր հերթին Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հուլիսի 20-ին նշել էր, որ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը նախատեսված է օգոստոսի առաջին տասնօրյակում և կանցկացվի Ռուսաստանի քաղաքներից մեկում:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



