Sky Sport Italia. Իգուաինը բուժզննում է անցել Յուվենտուսի համար
СПОРТ«Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը «Յուվենտուս» տեղափոխվելու համար բուժզննում է անցել, - տեղեկացնում է Sky Sport Italia-ն: Աղբյուրի տեղեկության համաձայն` բուժզննումը կատարվել է գաղտնի և տեղի է ունեցել Մադրիդում:
Արգենտինացին «Յուվենտուսի» հետ համաձայնեցրել է 4 տարվա անձնական պայմանագիրը, ըստ որի տարեկան ստանալու է 7,5 միլիոն եվրո:
Մադրիդում է գտնվելիս եղել ֆուտբոլիստի եղբայր Նիկոլասը, որը նաև նրա գործակալն է: Իսպանիայի մայրաքաղաք են ժամանել նաև «Ծեր սինյորայի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան ու մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



