Քաբուլում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ
МЕЖДУНАРОДНОЕՔաբուլում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60, վիրավորվել` 207 անձ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Աֆղանստանի մայրաքաղաքում բողոքի ակցիայի ժամանակ երկու պայթյուն է որոտացել, սակայն երկրորդ պայթյունի փաստը դեռ պաշտոնապես չի հաստատվել: Ըստ տեղի իշխանությունների տեղեկությունների` բողոքի ակցիայի մասնակիցների շրջանում 3 մահապարտ է եղել: Երկրորդ ահաբեկչի պայթուցիկ սարքը չի գործարկվել, երրորդին էլ իրավապահները հասցրել են ոչնչացնել:
Ռոյթերս գործակալությունը հայտնել է, որ ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



