«Բորուսիան» համաձայն է «Լիվերպուլին» վաճառել Հենրիխ Մխիթարյանին. The Independent
СПОРТԱնգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը, ըստ The Independent-ի տեղեկությունների, 15 մլն ֆունտի` 23,5 մլն ԱՄՆ դոլարի առաջարկ է արել Դորտմունդի «Բորուսիային»՝ գերմանական ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար:
Ըստ լրատվամիջոցի` առաջարկն ընդունվել է: Աղբյուրը գրում է, թե «Լիվերպուլի» անունը երկար ժամանակ է, ինչ կապում են Մխիթարյանին ձեռք բերելու մասին լուրերի հետ:
26-ամյա Մխիթարյանով, ըստ նույն աղբյուրի, հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»:
Վկայակոչվում է նաև Մխիթարյանի գործակալի խոսքը, ով փետրվարին հայտնել էր, թե Հենրիխը ցանկանում է հեռանալ «Բորուսիային» սեզոնի վերջին: Սակայն իրենք կսպասեն ու կտեսնեն՝ ինչպես է ստացվում:
Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 94 խաղի է մասնակցել, խփել 24 գոլ:
1
Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»
2
Ставка больше, чем мир: чем обернётся для Армении «американский след» на иранской границе
3
Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»
4
А теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»
5
Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»



