Զարդերը փայլեցնող տնական լուծույթ
ЛАЙФԶարդերը ոչ միայն գեղեցկացնում են մարդուն, այլև՝ ինքնավստահության զգացում են հաղորդում: Սակայն, ցավոք, ժամանակի ընթացքում զարդերը կորցնում են իրենց բնական փայլն ու խամրում են:
Այս դեպքում խորհուրդ ենք տալիս փայլեցնել ձեր սիրելի զարդերը տնային պայմաններում: vajnoe կայքը ներկայացնում է հեշտ պատրաստվող միջոց, որը կփայլեցնի ձեր զարդերն ու կվերադարձնի դրանց երբեմնի գեղեցիկ տեսքը:
Լուծույթի բաղադրություն
- 1 ճ/գ աղ
- 1 ճ/գ սոդա
- 1 ճ/գ ամանի հեղուկ
- 1 բաժակ ջուր
- Ալյումինե փայլաթիթեղ (фольга)
Միկրոալիքային վառարանի մեջ 2 րոպե տաքացրեք ջուրը: Ապա փայլաթիթեղի մի կտորը դրեք ափսեի կամ բաժակի հատակին: Այդ տարայի մեջ լցրեք տաքացրած ջուրը և ավելացրեք աղը, սոդան և ամանի հեղուկը: Ստացված լուծույթի մեջ դրեք զարդերը, թողեք մնան 10-15 րոպե:
Վերջում զարդերը սրբեք սրբիչով:
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах
3
Почему Россия наказывает армянский народ? «Паст»
4
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России
5
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России



