«Իսլամական պետությունն» ստանձնել է Քաբուլի ահաբեկչության պատասխանատվությունը. կա 61 զոհ, 207 վիրավոր
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում շաբաթ անցկացված խաղաղ ցույցի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրավորները` վիրավորվել:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը` պայթյունը պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Իտալական բժշկական կազմակերպությունը, որն աշխատում է պատերազմական երկրներում, Twitter-ում տեղեկացրել է, որ իրենց հիվանդանոց է տեղափոխվել բազմաթիվ վիրավորներ:
Ինչպես հաղորդել է ԻՊ-ի «Արմաք» լրատվական գործակալությունը` ԻՊ-ի երկու զինյալ պայթեցրել են իրենց` գտնվելով ցուցարարների շրջանում:
Աֆղանստանի առողջապահության նախարարության հաղորդած վերջին տվյալներով 61 մարդ զոհվել է, 207-ը` վիրավորվել:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



