Բախում փախստականների եւ ոստիկանության միջեւ Մակեդոնիայի սահմանին. 8 վիրավոր կա
МЕЖДУНАРОДНОЕՀունաստանի եւ Մակեդոնիայի սահմանին Հյուսիսային Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից փախստականների եւ մակեդոնացի ոստիկանների միջեւ բախման հետեւանքով առնվազն 8 մարդ վնասվածքներ է ստացել: Փախստականները փորձում են Հունաստանից բալկանյան երկրների միջով անցնել Եվրամիության մյուս երկրներ:
Մակեդոնիայի բանակն ու ոստիկանությունը փշալարերով արգելափակել են հունական սահմանը: Սերբական Mondo պարբերականի, շուրջ 3 հազար փախստականների դեմ արցունքաբեր գազ եւ լուսաաղմկային նռնակներ են կիրառել:
Վերջին տվյալներով, Մակեդոնիան որոշել է, ամեն դեպքում, միգրանտներին Հունաստան չուղարկել, այլ թույլ տալ անցնել Սերբիայով, որտեղից էլ կարող են մեկնել ԵՄ երկրներ:
Հունաստանի հետ 50 կմ-անոց սահմանի երկայնքով Մակեդոնիայի ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել:
Օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը 300 միգրանտների հաջողվել է ներթափանել մակեդոնական տարածք, սակայն ոստիկանությունը նրանց դուրս մղելու գործողություն է սկսել:



