Լուիս Էնրիկեն «Յուվենտուս»-ի հետ խաղում ուզում է իր խաղը թելադրել մրցակցին
СПОРТՖուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ «կապտանռնագույնները» նպատակ ունեն խաղալու իրենց ֆուտբոլ և մրցակցին թելադրել այն:
«Թիմը մինչ այս հասել է այն ամենին, ինչ ուզում էր: Մենք ունենք արդեն երկու գավաթ և ուզում ենք նվաճել երրորդը: Այս խաղում հիմնական պայքարը կծավալվի հենց խաղադաշտի կենտրոնում: Ուզում ենք խաղալ մեր ֆուտբոլը, և այն թելադրել մրցակցին: Իմ կարծիքով՝ մենք առավելություն կունենանք գնդակին տիրելու պայքարում: Մենք շատ լավ հիշում ենք, որ «Յուվենտուս»-ը փորձելու է խլել գնդակը և պրեսինգի դիմել»,- Էնրիկեի խոսքերը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում: Օլիմպիական մարզադաշտում կմրցեն կատալոնական «Բարսելոնա»-ն և Թուրինի «Յուվենտուս»-ը: Հանդիպումը կկայանա հունիսի 6-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: