Լոս Անջելեսի հյուսիսում հրդեհներ են. տարհանվել են մոտ 1,5 հազար տների բնակիչներ
МЕЖДУНАРОДНОЕԼոս Անջելեսի հյուսիսային հատվածում մոտ 1,5 հազար տների բնակիչներ են տարհանվել հնդեհների պատճառով։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Իշխանությունների տվյալներով, կրակն ընդգրկել է ավելի քան 8 հազար հեկտար տարածք։ Աղետի դեմ պայքարին ներգրավվել են ավելի քան 900 հրշեջներ, գործի են դրվել ուղղաթիռներ։ Այդուհանդերձ, կրակը հաջողվում է մեկուսացնել միայն 10 տոկոսով։
«Սա հրդեհ չէ, որը տարածվում է մեկ ուղղությամբ։ Այն տարածվում է տարբեր ուղղություններով՝ կախված քամուց։ Կրակն անում է, ինչ ուզում է»,-հայտարարել է ԱՄՆ հրշեջ ծառայության ներկայացուցիչ Նաթան Ջուդին։
Փրկարարները տներից մեկում մարդու այրված մարմին են գտել, բայց դեռ պարզ չէ, նա հրդեհից է մահացել, թե այլ պատճառով։
1
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
2
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
3
А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисменты
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



