Ճապոնիա ուղևորվող ֆրանսիական ինքնաթիռը հիվանդ երեխայի պատճառով Մոսկվայում արտակարգ վայրէջք է իրականացրել
МЕЖДУНАРОДНОЕՓարիզից Ճապոնիա ուղևորվող ֆրանսիական «Բոինգ» մարդատար ինքնաթիռը վատառողջ երեխայի պատճառով Մոսկվայում արտակարգ վայրէջք է իրականացրել։ Այս մասին Interfax-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը։
«Նախօրեի երեկոյան «Բոինգի» հրամանատարը հայտնել է, որ ինքնաթիռում երեխաներից մեկն իրեն վատ է զգացել, ինչի պատճառով նա Մոսկվայում արտակարգ վայրէջք իրականացնելու թույլտվություն է խնդրել»,- հաղորդում է աղբյուրը։
Նշվում է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է իրականացրել «Շերեմետյեվո» օդանավակայանում, և բժիշկները երեխային անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, ինչից հետո երեխան հոսպիտալացվել է։
1
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
2
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
3
А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисменты
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



