Իրանում ավելի քան 20 ահաբեկիչ է սպանվել
МЕЖДУНАРОДНОЕԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանի հյուսիս-արևելքում ավելի քան 20 ահաբեկչի է սպանել: Նրանք երկու ահաբեկչական խմբավորման անդամներ են եղել: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Գեներալ Մաջիդ Արջմանդֆերը հայտնել է, որ գործողություններն ընդդեմ ահաբեկիչների Քուրդիստանի և Արևմտյան Ադրբեջանի տարածքում հաջող են ընթացել:
Նա հավելել է, որ զինյալները նաև գործողություններ են իրականացնում այլ ահաբեկչական խմբավորումների դեմ` նրանց հարվածներ հասցնելով և ստիպելով լքել երկրի տարածքը:
Գեներալի խոսքով` ուժայինները բախումների ընթացքում ոչնչացրել են 23 ահաբեկչի և լուրջ հարվածներ են հասցրել նրանց բազաներին, որոնք սահմանին են գտնվում: Նա նշել է, որ երկրի այդ հատվածում հակաահաբեկչական գործողություններ են անցկացվում:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



