Վարկատուների հետ բանակցությունները մոտ են հաջողությանը. Հունաստանի վարչապետ
ОБЩЕСТВОՀունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կարծում է, որ իր երկիրն առավել քան նախկինում մոտ է միջազգային վարկատուների հետ փոխզիջմանը։ Այս մասին նա հայտարարել է խորհրդարանում ելույթի ժամանակ, փոխանցում է Deutsche Welle-ն։
Կառավորության ղեկավարի խոսքով, այնուամենայնիվ, ցանկացած համաձայնագիր պետք է ներառի հունական պարտքի մասնակի ներում։ Միևնույն ժամանակ Ցիպրասը հայտարարել է, որ վարկատուները պետք է հրաժարվեն իրենց «անհեթեթ» պահանջներից, որոնք առաջադրվում են որպես ֆինանսական օգնություն տրամադրելու պայման։
Ցիպրասը հրաժարվել է որևէ կանխատեսում անել բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Նախորդ հանդիպումը, որը կայացել է հունիսի 3-ին, հաջողություն չի ունեցել։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները մոտ ապագայում։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



