Նոյեմբերյանում մեքենան ընկել է ձորը. երեք վիրավոր
ОБЩЕСТВОՀուլիսի 24-ին, ժամը 18.39-ին տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյանի սար տանող ճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է ընկել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Կոզմանթալա» հանդամասում «ՎԱԶ-2121» մակնիշի 34 MM 938 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 30 մետր գլորվել ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Բերդավան գյուղի բնակիչներ Ա. Մ.-ը, 1985 թ. ծնված Ն. Մ.-ը եւ 1991 թ. ծնված Մ. Բ.-ը շտապօգնության մեքենայով տեղափոխվել են «Նոյեմբերյան» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը եւ հոսանքազրկել ավտոմեքենան:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



