Լիբիայի ափին ավելի քան 40 խեղդված միգրանտների մարմիններ են գտել
МЕЖДУНАРОДНОЕԼիբիայի ափին 41 խեղդված միգրանտների մամիններ են գտել, հաղորդել Է The Daily Mail-ը: Երկրի մայրաքաղաք Տրիպոլիից դեպի արեւմուտք գտնվող Սաբրաթա քաղաքի լողափին դիակները հայտնաբերել են մի խումբ կամավորներ: Մարմինները տարել են դիարան՝ ԴՆԹ-ի անալիզ կատարելու համար, այնուհետեւ նրանց կթաղեն:
«Մենք կարծում ենք, որ այս մարդիկ խեղդվել են հինգ կամ վեց օր առաջ»,- հրատարակությանը հաղորդել Է տեղական իշխանությունների ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ ամեն օր ափին մեկ կամ երկու մարմին են գտնում, սակայն 41 դիակը «բացառիկ մեծ թիվ Է»:
Հյուսիսային Աֆրիկայից Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու ձգտող միգրանտների հոսքն ավելացել Է այն բանից հետո, երբ փակվել Է Թուրքիայի տարածքով Հունաստան եւ բալկանյան երկրներ տանող ցամաքային երթուղին:
1
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
2
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
3
А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисменты
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



