Աֆղանստանում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի եւ վիրավորների թիվը հասել է ռեկորդային մակարդակի
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի եւ վիրավորների թիվը 2016-ի առաջին կիսամյակում հասել է ռեկորդային մակարդակի։ Այս մասին ասված է ՄԱԿ Աֆղանստանի օժանդակության առաքելության զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«2016–ի հունվարից հունիսը ՄԱԿ–ը գրանցել է 1601 խաղաղ բնակչի մահ, 3565 մարդ էլ վիրավորվել է։ Զոհերի եւ վիրավորների ընդհանուր թիվն Աֆղանստանում 4 տոկոսով աճել է՝ ի համեմատություն 2015-ի առաջին կիսամյակի»,– ասված է զեկույցում։
Կազմակերպությունում նշել են, զոհվածների եւ վիրավորների թվում կա 1509 երեխա։
Նշենք, որ Աֆղանստանում խաղաղ բնակչության շրջանում զոհեր եւ վիրավորների շրջանում 4–տոկոսանոց աճը ռեկորդային ցուցանիշ է 2015–ի նույն ժամանակաշրջանի հետ համեմատած։
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



