Ֆլորիդայում գիշերային ակումբում փոխհրաձգության հետեւանքով զոհվել է մեկ մարդ, 14-ը վիրավորվել է
МЕЖДУНАРОДНОЕՖլորիդայում գիշերային ակումբում կատարված փոխհրաձգության հետեւանքով զոհվել է մեկ մարդ ու վիրավորվել 14-ը, հայտնում է NBC 2 News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությունը:
Հեռուստաալիքի տեղեկություններով միջադեպը կատարվել է հուլիսի 25-ի վաղ առավոտյան Club Blu ակումբում, որը գտնվում է Ֆորթ Մայերս քաղաքում:
«Ոստիկանական վարչությունը հայտնում է, որ 15 մարդ հրազենային վիրավորում է ստացել: Առնվազն մեկ մարդ է զոհվել»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Հեռուստաալիքի տվյալներով անհայտ մեկը ակումբ է մտել ու կրակ բացել այցելուների վրա, որոնցից մի քանիսը 13 տարեկան էին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



