Սննդի թաքնված օգտակար հատկությունները ըստ դրա ձևի
ФОТОՀիշու՞մ եք ասացվածքը. «Մենք այն ենք, ինչ ուտում ենք:»
Վերջերս ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մրգերը և բանջարեղենները հաճախ նման են մարմնի այն մասին կամ օրգանին, որի համար դրանք օգտակար են:
Այո՛, և մի զարմացեք, որ ընկույզը նման է մարդու ուղեղին:
Գազար - աչք
Դանակով կիսեք գազարը և հեռվից կնկատեք, որ գազարի ներսի հատվածը շատ նման է մարդու աչքի կառուցվածքին:
Իսկ ավելի մոտիկից նայելով կնկատեք, որ այն նույնիսկ ունի աչքի բիբի և ծիածանաթաղանթի նման գծեր:
Գազարը պարունակում է բետա-կարոտին, ինչը կրճատում է կատարախտի զարգացումը և պայքարում է մակուլյար դեգեներացիայի դեմ, որը տարեց մարդկանց
տեսողության կորստի գլխավոր պատճառներից է:
Գազարը նաև խթանում է արյան շրջանառությանը, ինչը բարելավում է աչքի գործունեությունը:
Ընկույզ – Ուղեղ
Ինչքան էլ տհաճ թվա, բայց ընկույզի վրայի ծալքերը և կնճիռները շատ նման են մարդու ուղեղի ծալքերին:
Ընկույզը պարունակում է օմեգա-3 ճարպային թթուները և զարգացնում է ավելի քան 30 նեյրոմեդիատորներ, որոնք օգնում են ուղեղի լավ գործունեությանը:
Ընկույզը նաև զգուշացնում է մտավոր հիվանդությունների մասին, և վերջերս պարզվել է, որ ընկույզի էքստրակտը կարողացել է վերացնել Ալցհայմերի հիվանդության պատճառ հանդիսացող պրոտեյինային նստվածքը:
Ահա թե ինչու ընկույզն անվանում են ուղեղի սնունդ:
Նեխուր – Ոսկորներ
Երբևէ նկատե՞լ եք, որ նեխուրի ցողունները շատ նման են մարդու ոսկորների:
Նեխուրը նպաստում է ոսկորների ուժին և դա սիլիկոնի հրաշալի պաշար է, ինչն իր հերթին օգնում է ամուր ոսկորներ ունենալ:
Եվ գիտե՞ք ինչ. թե՛ նեխուրը և թե՛ ոսկորները 23% -ով կազմված են նատրիումից:
Ուրեմն նատրիումից պակասի դեպքում դուք արդեն գիտեք թե ինչ սնունդ պետք է օգտագործել:
Նարինջ և թուրինջ - կրծքեր
Երևի կրկին նկատած կլինեք, որ նարինջն էլ նման է մարդու կրծքի: Եվ զարմանալի չէ, որ նարինջը օգնում է ավիշի՝ կրծքից ներս ու դուրս գալու շարժմանը:
Իսկ թուրինջը պարունակում է լիմոնոիդ կոչվող նյութը, որը, պարզվում է, կարող է կանխել կրծքի բջիջներում առաջացող գոյացությունները:
Լոլիկ - Սիրտ
Կիսեք լոլիկը և կնկատեք որոշակի նմանություն սրտի կառուցվածքի հետ:
Լոլիկները պարունակում են լիկոպին կոչվող նյութը, որը նվազեցնում է սրտի հիվանդություն, ինչպես նաև քաղցկեղի մի քանի տեսակներ ունենալու ռիսկը:
Իսկ եթե դուք այն խառնեք նաև մի քանի օգտակար ճարպերի հետ, օրինակ ձիթապտղի յուղի կամ ավոկադոյի հետ, ապա ձեր օրգանիզմը 10 անգամ ավելի լավ կընդունի լիկոպինը:
Սունկ – Ականջներ
Այո՛, սունկն էլ նման է մարդու ականջների:
Սունկը այն եզակի ուտելիքներից է, որ պարունակում է վիտամին D, որն օգնում է առողջ ողկորներ ունենալուն, նույնիսկ օգտակար է ականջի ամենափոքր ոսկորներին, որոնք ձայնը փոխանցում են ուղեղին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։