«Վայրի հրեշտակը» ֆիլմի աստղ Ֆակունդո Արանան` տարիներ անց
ФОТОԻվոյի եւ Միլագրոսի սիրո պատմությունը 90-ականների ամենաքննարկվող թեմաներից էր: Գեղեիկ զույգի մասին լեգենդներ էին հյուսվում, սակայն իրենց հարցազրույցներում Միլագրոսին եւ Իվոյին մարմնավորող դերասաններ Նատալիա Օրեյրոն եւ Ֆակունդո Արանան բազմիցս նշել են, որ իրենց միջեւ բացի ընկերությունից երբեք ոչինչ չի եղել:
Ավելին, Նատալիան մի անգամ պատմել է, որ ֆիլմի նկարահանումների ժամանակ թե ինքը, թե Ֆակունդոն արդեն ունեին ընտրյալներ:
Նատալիա Օրեյրոյին մամուլն ավելի հաճախ է անդրադառնում, քան Ֆակունդո Արանային: Այնպես որ` համոզված ենք` շատերդ եք տեսել, թե ինչ տեսք ունի այսօր Նատալիան: Իսկ ինչպիսի՞ն է այժմ 44-ամյա Ֆակունդո Արանան: Արդյո՞ք Իվոն կարողացել է պահպանել իր պատանեկան անմեղ հայացքն ու նուրբ դիմագծերը:
Ներկայացնում ենք Ֆակունդոյի տարբեր տարիների լուսանկարներից մի քանիսը:
Սյունե Առաքելյան
Աղբյուրը՝ NEWS.am STYLE