Լևոն Յոլյանն Իրանում կքննարկի էներգետիկայի, գազի և նավթի ոլորտում համատեղ ծրագրերի ընթացքը
ЭКОНОМИКАՀայաստանի էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում եռօրյա այցի ընթացքում իրանական կողմի հետ կքննարկի էներգետիկայի, գազի, նավթի, նավթաքիմիայի և հանքարդյունաբերության բնագավառներում համատեղ ծրագրերի ընթացքը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով egov.am կայքը, այդ մասին նշված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշման մեջ: Ըստ որոշման՝ Լևոն Յոլյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 25-27-ը գործուղել է ԻԻՀ (Թեհրան)՝ էներգետիկայի, գազի, նավթի, նավթաքիմիայի և հանքարդյունաբերության բնագավառներում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համատեղ ծրագրերի ընթացքը, ինչպես նաև հետագա համագործակցության հարցերը քննարկելու համար:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



