Իտալիայի ոստիկանությունը էվակուացրել է Միլանի մետրոյի «Centrale» կայարանի ուղևորներին
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայի ոստիկանությունը էվակուացրել է Միլանի մետրոյի «Centrale» կայարանի ուղևորներին: Պատճառը կասկածելի առարկայի հայտնաբերումն է: Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը` հղում կատարելով BBC-ին:
Ոստիկանները ստիպված են եղել դադարեցնել գնացքների շարժը մի քանի ուղղություններով: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ, մետրոյի կայարանում հայտնաբերվել է փայտե տուփ` լարերով և լիցքավորման սարքերով: Այն ավելի ուշ պայթեցվել է մասնագետների կողմից:
Ուղևորների շրջանում խուճապ չի եղել: Դեպքի առնչությամբ իրականացվում է քննություն: Նշենք, որ Ֆրանսիայում և Գերմանիայում ահաբեկչական գործողություններից հետո Իտալիայում անվտանգության միջոցառումերն ուժեղացվել են:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



